Օլանդը որոշում Է ընդունել ավելացնել բանակի թվաքանակը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում Է ընդունել ավելացնել ֆրանսիական բանակի թվաքանակը: Այդ մասին հայտնել Է Ելիսեյան պալատը՝ ամփոփելով Պաշտպանության խորհրդի՝ ապրիլի 6-ին անցկացված նիստի արդյունքները: Որոշումն ընդունվել Է «գոյություն ունեցող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ»:
Հայտարարության համաձայն՝ չեղարկվում Է 10 հազար մարդով բանակի՝ ավելի վաղ նախանշված կրճատումը, ինչը նախատեսված Էր Ռազմական ծրագրի մասին օրենքի դրույթներով: «Այս չեղարկումը կդրսեւորվի առաջիկա երեք տարում 800 մարդով բանակի թվաքանակի ավելացմամբ: Դա կնպատակաուղղվի օպերատիվ զորամասերի եւ կիբեռպաշտպանության ստորաբաժանումների կազմի ընդլայնմանը»,-ասված Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



