Ереван, 05.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանի զինուժը որդեգրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ձեռագիրը. ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան

МЕЖДУНАРОДНОЕ

ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1094-րդ հատուկ նիստը, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին, նվիրված էր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով ռազմական առճակատման խնդրին:

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գերմանական նախագահությանը ՄԽ հատուկ նիստը հրավիրելու համար և երախտագիտություն հայտնեց ԵԱՀԿ մասնակից պետություններին, որոնք ցավակցություն հայտնեցին ռազմական առճակատման ընթացքում զոհվածների ընտանիքներին: Արման Կիրակոսյանը համոզմունք հայտնեց, որ լայնածավալ ռազմական գործողությունները որևէ օգուտ չեն կարող բերել տարածաշրջանի ժողովուրդներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ ագրեսիայի ընթացքը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից բազմիցս հնչեցվող ուժի կիրառման սպառնալիքներն իրականություն դարձան: Ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերը, քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները դարձան հրետանու, տանկերի և օդուժի կողմից ծանր հրետակոծությունների թիրախ: Ադրբեջանական կողմն օգտագործեց «Գրադ» և «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային կայանքներ, «ՏՈՍ-1» ծանր հրանետային համակարգ, 152 մմ. տրամաչափի ծանր հրետա նի և տարբեր տրամաչափի ականանետներ:

Հայաստանի դեսպանն ընդգծեց, որ վճռական հարված հասցնելու ու ռազմական հաղթանակ տանելու Ադրբեջանի փորձը ձախողվել է ԼՂ ՊԲ ստորաբաժանումների կողմից, և Ադրբեջանը կորցրել է զգալի քանակով տանկեր, զրահամեքենաներ, մի շարք հարվածային և այլ նշանակության անօդաչու թռչող սարքեր, երկու հարվածային ուղղաթիռ ու հարյուրավոր զինվորներ՝ ծանր գին վճարելով իր ռազմական արկածախնդրության համար:

Դեսպան Կիրակոսյանը նաև տեղեկացրեց ԼՂ ՊԲ կորուստների մասին՝ 20 զոհված, 26 անհայտ կորած և 72 վիրավոր: Նշվեց, որ սպանվել են մի շարք քաղաքացիական անձիք, այդ թվում՝ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն ու Խալափյանների ընտանիքի երեք տարեց անդամները:

Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը նպատակ էր հետապնդում շեղել միջազգային հանրության ուշադրությունը երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերից, զսպել հասարակության դժգոհությունը նավթի գների անկմամբ ու գնաճով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրներից ու խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ փորձելով առավելություններ ձեռք բերել սադրանքների և ուժի կիրառման միջոցով:

Հայաստանի դեսպանը նշեց, որ վերջին առճակատումն առանձնանում է նախորդ սրացումներից տարածքի զավթման փորձերով և քաղաքացիական բնակչության ու բնակավայրերի զանգվածային հրետակոծությամբ, ինչը միտված է ահաբեկելու ԼՂ ժողովրդին: Լեռնային Ղարաբաղում դպրոցի հրետակոծությունը, ինչը հանգեցրել է երեխաների սպանության և վիրավորման, ու ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից Թալիշ գյուղում իրականացված տարեցների դաժան սպանությունը որակվեցին որպես պատերազմական հանցագործություններ: Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ քաղաքացիական անձանց այդ կոտորածը հիշ եցնում է ԼՂ հակամարտության սկզբնական փուլում Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ ու այլ քաղաքներում հարյուրավոր հայերի ջարդերը: Հայկական կողմը փաստեց, որ Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կառույցի ձեռագիրը՝ իրականացնելով խաղաղ բնակչության առանձնակի դաժանությամբ սպանություններ միջոցով իրենց մարտական ոգին բարձրացնելու համար: Ադրբեջանն անգամ չի փորձում թաքցնել սահմանամերձ բնակավայրերի, հատկապես, Մարտակերտ քաղաքի հրետակոծությունն ու անգամ սպառնում է թիրախ դարձնել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ վերոհիշյալ պատերազմական հանցագործություններն ակնհայտ են դարձնում, թե ինչ կպատահի ԼՂ բնակչության հետ, եթե Ադրբեջանի զինված ուժերը կարողանային հաղթանակի հասնել: «Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին: Հայաստանի Հանրապետությունը՝ որպես 1994թ. հրադադարի եռակողմ համաձայնագրի մաս, կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: ԼՂ ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք և Հայաստանը՝ որպես նրա ֆիզիկական անվտան գության երաշխավոր, կսատարի Լեռնային Ղարաբաղին: Հայաստանի նախագահը հրահանգել է ԱԳՆ-ին նախապատրաստել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծ», - շեշտել է ՀՀ ներկայացուցիչը:

Դեսպան Կիրակոսյանը դրական գնահատեց միջազգային հանրության կողմից հրադադարի խախտումների դատապարտումը, բայցևայնպես շեշտեց, որ ընդհանրական ու անհասցե դատապարտումը բավարար չէ զսպելու համար լայնածավալ ռազմական առճակատման պատասխանատու կողմին: Նա կարևորեց Ադրբեջանին պատասխանատվության կանչելը՝ հրադադարի ռեժիմը խաթարելու ու դրանով իսկ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը վտանգելու համար:

Հայկական կողմը փաստեց, որ բազմիցս բարձրացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների խնդիրը ԵԱՀԿ հարթակում: Հայաստանը համաձայնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մինչդեռ Ադրբեջանը մերժել է միջազգային միջնորդների բոլոր առաջարկությունները՝ ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Մինչ Հայաստանը կոչ էր անում ամրապնդել ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի կարողությունները, Ադրբեջանը հետևողականորեն փորձում էր սահմանափակել նրա մշտական ն երկայությունը հակամարտության գոտում: Դրա պատճառը ներկայումս առավել քան ակնհայտ է. Ադրբեջանի ջանքերը միտված էին միջազգային հանրության սահմանափակմանը և դրանով իսկ պայմանների ստեղծմանը ԼՂ ժողովրդի դեմ նոր ռազմական ագրեսիայի հրահրման նպատակով:

Արման Կիրակոսյանը շեշտեց, որ նույն տրամաբանությունից ելնելով, Ադրբեջանը մերժեց ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման բոլոր առաջարկները, որոնք առաջ էին քաշվել Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ամենաբարձր մակարկակով Ադրբեջանը փորձեց վարկաբեկել բանակցային գործընթացն ու դրա համաձայնեցված ձևաչափը, իսկ ներկա տարվա սկզբին հրաժարվեց ընդունել համանախագահներին:

Դեսպանն անդրադարձավ Թուրքիայի բացասական դերակատարությանը՝ նշելով, որ հայերի հանդեպ իր թշնամական վերաբերմունքով հայտնի այդ երկիրը սատարում է Ադրբեջանին: Թուրքական բարձր մակարդակի պաշտոնյաների սադրիչ հայտարարությունները վերջին ռազմական առճակատման նախօրեին և ընթացքում ու հետևողական աջակցությունն Ադրբեջանի զինված ուժերին իրենցից ներկայացնում են հայ ժողովրդի դեմ նոր հանցանքների բացահայտ խրախուսում:

Իր հայտարարության վերջում Հայաստանի դեսպանը ներկայացրեց Երևանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ հանդիպմանը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայկական կողմի դիրքորոշումը առճակատման հանգուցալուծման վերաբերյալ.

Առաջին, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված 1994թ. եռակողմ զինադադարի պայմանագիրը պետք է խստորեն պահպանվի, պետք է դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները և հայկական ու ադրբեջանական զորամիավորումները պետք է վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները:

Երկրորդ, անհրաժեշտ է շտապ ստեղծել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունները պետք է զգալիորեն ընդլայնվեն, այդ թվում՝ դաշտային օգնականների քանակի ավելացման միջոցով:

Երրորդ, ԼՂ իշխանությունը հանդիսանում է 1994թ. հրադադարի համաձայնագրի ստորագրող կողմ, ուստի հակամարտող բոլոր կողմերը պետք է վերականգնեն ուղիղ շփումները ԼՂ հետ:

Сообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияВ знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследование Путешествуй без границ: Ucom представляет новые пакеты uTravel Оппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераВТБ (Армения) выступил спонсором армянского издания знаменитого романа А. Дюма «Три мушкетера»Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и шторма