Պետք այնպես պատժենք, որ մյուս անգամ Հայաստան ասելիս նրանց համապատասխան տեղերը մրմռան. Ազատամարտիկ
ОБЩЕСТВОԱզատամարտիկ Սուրեն Սարգսյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցիները բավականին անկանխատեսելի հակահարված ստացան:
Նրա խոսքով՝ թշնամուն թվում էր, թե կուտակած զենքերն ու վարձկանները կարող են հարց լուծել: «Իհարկե, թվացյալ ինչ-որ բաների հասան, ցավոք, մեր տղերքը զոհվեցին, բայց իրենք հասկացան, որ իրենց ուզածը չստացվեց: Ուզում էին կայծակնային ինչ-որ տարածքներ գրավել, բայց չստացվեց, և փառք Աստծո: Հիմա ուզում են, որ հրադադար լինի, որովհետև գիտեն, որ մենք պետք է պատժենք: Չեմ կարծում, թե այս ամենը պետք է անպատիժ թողնել: Պետք այնպես պատժենք, որ մյուս անգամ Հայաստան ասելիս նրանց համապատասխան տեղերը մրմռան: Դուք տեսաք, թե ծերերի ու անպաշտպան մարդկանց նկատմամբ ինչ դաժանություններ էին արել: Միջազգային հանրությանն էլ պետք կարողանանք ներկայացնել»,- նշեց պարոն Սարգսյանը:
Մեր զրուցակիցը կարևորեց Սերժ Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե ռազմական գործողությունները շարունակվեն: Ըստ ազատամատիկի՝ դա ազդակ էր բոլորի համար: «Բացարձակ էական չեն մնացած բոլոր դիվանագիտական խաղերը: Էականն այն ակնարկն էր, որն արվեց միջազգային հանրությանը:Կարծես թե կրակոցները չեն դադարել, չնայած ասում են, թե դադարեցվել է: Մեր տղերքն այնտեղ են, բանակն ուժեղ է, կարծում եմ՝ պետք է այնպես պատժենք, որ մյուս անգամ մոռանան նույնիսկ պատահական կրակոցների մասին դեպի Հայաստան»,- ավելացրեց Սուրեն Սարգսյանը:
Լևոն Փանոսյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



