Վարչապետ «սկազալ», վարչապետ« սձելալ»
КУЛЬТУРА
Կառավարությունը վաղը կայանալիք նիստում կքննարկի Երեւանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնի տեխնիկական վերազինման նպատակով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին աջակցելու հարցը: Արդեն կա վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշման նախագիծը՝ այդ նպատակով մշակույթի նախարարությանը 13 միլիոն 694 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:
Կառավարությանը ներկայացված նախագծից տեղեկանում ենք, որ Մալյանի անվան թատրոնը մասնավորապես վերազինվելու է լուսային եւ ձայնային տեխնիկայով: Այս աջակցությունն իր նախապատմություն ունի: 2015 թվականին նշվեց թատրոնի ստեղծման 35-ամյակը, որին ներկա էր նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թատրոնի ստեղծման օրվանից չեն իրականացվել լուսային եւ ձայնային համակարգերի վերազինման աշխատանքներ, եղած սարքավորումները ֆիզիկապես եւ բարոյապես մաշված են, վարչապետը բանավոր խոստացել էր լուծել թատրոնի լուսաձայնային համակարգերի արդիականացման խնդիրը:
Գագիկ Աղբալյան




















































