Իրանի ԱԳ նախարարը հորդորել Է Երեւանին ու Բաքվին՝ խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հակամարտությունը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի իր պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հորդորել Է Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին հայտնել Է ISNA գործակալությունը:
Զարիֆի խոսքով՝ անհրաժեշտ Է դադարեցնել տեղի ունեցող բախումները եւ հանգստություն հաստատել տարածաշրջանում: Իրանը կարող Է աջակցել հակամարտող երկու կողմերի հակասությունների լուծմանը՝ նրանց համապատասխան ցանկության դեպքում, նշել Է նա:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Զարիֆն արդեն ուղեւորվել Է իրանական Ռամսար քաղաք, որտեղ ապրիլի 5-6-ին պետք Է տեղի ունենա Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



