ԻՊ-ի զինյալները քիմիական զենք են կիրառել սիրիացի զինվորականների դեմ
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները Դեր Զորի նահանգի ավիաբազայում սիրիացի զինվորականների վրա են գրոհել թունավոր գազով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի լույս 5-ի գիշերը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է զինվորական աղբյուր:
«ԻՊ-ի զինյալները Դեր Զորում ռազմական օդակայանի վրա են գրոհել քիմիական թունավոր նյութ պարունակող ականներով: Ավիաբազայի պաշտպանները հաղորդում են, որ մի խումբ զինվորներ շնչահեղձություն ունեն»,- նշել Է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ զինվորականները հայտնել Էին , որ ահաբեկիչները փորձել են գրոհել Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիաբազայի վրա: Մարտական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի առաջապահ ջոկատներին եւ ոչնչացրել ահաբեկիչների տեխնիկան եւ կենդանի ուժը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



