Ապրիլի 5-ին Վիեննայում Մինսկի խմբի կոնսուլտացիաներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ. Ֆրանսիայի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕԱպրիլի 5-ին Վիեննայում Մինսկի խմբի կոնսուլտացիաներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի իրադրության սրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտնել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
Նա հիշեցրել Է, որ Ֆրանսիան դեռ ապրիլի 2-ին անհանգստություն Է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ եւ հորդորել կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակը:
«Մինսկի խմբի համանախագահները նույնպես դատապարտել են ուժի այդ կիրառումը եւ հորդորել՝ պահպանել հրադադարի ռեժիմը: Նրանք ապրիլի 5-ին Վիեննայում կմիանան Մինսկի խմբի հանդիպմանը, ինչպես նաեւ կմասնակցեն ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի աշխատանքին»,-հայտնել Է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



