Պրեմիերա. Անդրե - «Ես չեմ ուզում պատերազմ լինի»
ВИДЕОՎերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունները, սահմանի լարվածությունը հուզում է բոլորին: Ծնունդով արցախցի Անդրեն որոշել է արտահայտվել, իր խոսքն ասել նոր երգի միջոցով: Արտիստը YouTube-ի իր պաշտոնական էջում ներկայացրել է Իրինա Փիրումյանի հեղինակած «Ես չեմ ուզում պատերազմ լինի» երգը:

«Տեսել եմ, գիտեմ, զգացել եմ սեփական մաշկի վրա ինչ է պատերազմը։ Կորցրել եմ հարազատների, վշտացել եմ, բայց և ապրել եմ ազատագրված հողում շնչելու բերկրանքը։
Որպես Հայ և Արցախցի, այսօր էլ պատրաստ եմ լինելու իմ հողի և իմ զինվորի կողքին։ Չեմ ցանկանում խուճապի մատնվենք, չեմ կամենում որևիցե խոսքով ու մեկնաբանությամբ վնասենք միմյանց. դրա ոչ ժամանակն է, ոչ էլ առիթը։ Ես չեմ ուզում պատերազմ լինի... »,- գրել է երգիչը:
Աղբյուրը` NEWS.am STYLE



