«Կկռվեմ այնպես, ինչպես 20 տարի առաջ». Կամավորները՝ Արցախի ուղին բռնած (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОԼՈւՐԵՐ.com-ը գրում է․
Քիչ առաջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Եղեգնաձորի շուկայի մոտ հանդիպեց Արագածոտնի և Արարատի մարզից ԵԿՄ-ական կամավորների, ովքեր 7 ավտոբուսով, զինվորական հագուստով պատրաստ գնում էին դեպի Արցախ՝ պաշտպանելու հայրենի հողը։
«Գնանք, մեր ջահելության կողքին կանգնենք, ցավներդ տանենք»,- ասաց ազատամարտիկներից մեկը։
Կամավորականներից մեկն էլ, ով 64 տարեկան էր, վստահ էր կկռվի այնպես, ինչպես 20 տարի առաջ կռվեց և հաղթանակով վերադարձավ։
Մեկ այլ ազատամարտիկ էլ ասաց, որ միշտ պատրաստ են գնալ սահման՝ կանգնելու երիտասարդ զինվորի կողքին, օգնելու և «դուխ» տալու։
Նշենք, որ թեկուզև կամավորների մեջ պատկառելի տարիքով մարդիկ կային, բայց նրանք պատրաստակամ էին և մարտական տրամադրված՝ դիմադրելու յուրաքանչյուր ուժի դեմ։



1
Как сыновья Микаэла Арутюняна «заказали» евроамериканские санкции: «Паст»
2
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
3
Это ли «мир», который пришел «широкими шагами»? «Паст»
4
Кто имеет право говорить от имени народа? «Паст»
5
Случай на избирательном участке 14\43. Избиратель протягивает руку и берет только бюллетень №7



