ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը կրակի դադարեցման մասին, ապատեղեկատվություն է
ПОЛИТИКАԱդրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, ապրիլի 1–ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 («Գրադ») տիպի հրթիռահրետանային կայանքներից եւ 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը:
Նշված փաստերն, ինչպես նաեւ հայտարարության մեջ «հակահարձակողական գործողություններ» եւ «ազատագրված տարածքների ամրապնդում» եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է:
ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել եւ քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությա գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսկոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայքով՝ օգտագործելով հրետանի, տանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։



