Ереван, 16.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ռեալի» տոնած հաղթանակը կարող է թեժացնել պայքարը

СПОРТ

 Քրիշտիանու Ռոնալդուի՝ հանդիպման վերջում խփած գնդակը օգնել է Մադրիդի «Ռեալին» 2-1 հաշվով հաղթել «Բարսելոնային»: «Կամպ Նոու» մարզադաշտում, իսպանական «Լա լիգայի» 31-րդ տուրի շրջանակում կայացել է սկզբունքային մրցավեճ «Բարսելոնայի» եւ «Ռեալի» միջեւ:

Երկու գերակումբներն էլ մարզադաշտ են դուրս եկել մարտական կազմերով՝ մի քանի վայրկյան իրենց հարգանքի տուրքը մատուցելով վերջերս կյանքից վաղաժամ հեռացած, «Բարսելոնայի» լեգենդ Յոհան Կրույֆին:«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ ի հիշատակ Կրույֆի՝ «Կամպ Նոու»-ում հավաքված մոտ 100 հազար երկրպագուները հետաքրքիր ակցիա են իրականացրել՝ «Շնորհակալություն, Յոհան» գրությունը պատկերելով:

Ինչ վերաբերում է բուն ֆուտբոլային դիմակայությանը, ապա հանդիպման առաջին խաղակեսն անցել է գրեթե հավասար պայքարում. գնդակին ավելի շատ տիրել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, սակայն տարածքային առավելությունը խաղայինի չի վերածվել: Չնայած Մադրիդի «Ռեալը» փորձել է գրագետ պաշտպանվել, այնուամենայնիվ «կապտանռնագույններին» հաջողվել է մի քանի վտանգավոր պահեր ստեղծել առաջին խաղակեսում: Արդյունքի հասնելուն շատ մոտ է եղել Լուիս Սուարեսը, ով նպաստավոր դիրքից անհասկանալիորեն վրիպել է: Լավ պահեր են կորցրել նաեւ Լեո Մեսսին, ՆեյմարÕ ¨, Իվան Ռակիտիչը եւ Դանի Ալվեշը:

Մադրիդի «Ռեալը» փորձել է հնարավորինս արագ հակագրոհել, սակայն առաջին խաղակեսում որեւէ լուրջ գրոհ այդպես էլ չի կազմակերպել: Թերեւս միակ իրական վտանգավոր պահը անկյունայինի խաղարկումից հետո է ստեղծվել, երբ Սերխիո Ռամոսը չի կարողացել հարվածել: Հատկապես առաջին խաղակեսն անցել է շատ պրագմատիկ պայքարում, երբեմն ֆուտբոլիստները չեն խորշել նաեւ կոպիտ խաղ ցուցադրելուց, ինչի արդյունքում բավականին նյարդային ու դադարներով լեցուն պայքար է ստացվել. միայն առաջին խաղակեսում մրցավարը 4 դեղին քարտ է ցույց տվել:

Երկրորդ խաղակեսը «Ռեալը» սկսել է ավելի ակտիվ, սակայն «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին հաջողվել է անկյունայինի խաղարկումից բացել խաղի հաշիվը: Հանդիպման 55-րդ րոպեին Ժերար Պիկեն կարողացել է օդային պայքարում հաղթել մադրիդցիների պաշտպան Պեպեին՝ գնդակը մխրճելով Կեյլոր Նավասի դարպասը:

Սեփական դարպասն գոլ ընդունելուց հետո «Ռեալը» թեւաթափ չի եղել: Զինեդին Զիդանի թիմը փորձել է թիմային խաղի ցուցադրել՝ չնայած Գարեթ Բեյլը եւ Ռոնալդուն հաճախ են տարվել միայնակ ճեղքումներ կազմակերպելով: Թիմային գրոհներից մեկի ժամանակ, հանդիպման 62-րդ րոպեին, Քարիմ Բենզեման, արագորեն արձագանքելով Թոնի Կրոսի փոխանցմանը, գեղեցիկ հարվածով վերականգնել է հանդիպման հաշիվը՝ 1-1:

Իրենց ուժերի հանդեպ վստահություն զգալով՝ Մադրիդի «Ռեալը» շարունակել է ճնշել «Բարսելոնայի» պաշտպանությունը: Վտանգավոր դիրքից հարված է կատարել Ռոնալդուն, սակայն գնդակը սլացել է մի փոքր բարձր՝ դիպչելով հորիզոնական դարպասաձողին: Ավելի ուշ Բեյլը, հաղթող դուրս գալով Խորդի Ալբայի դեմ օդային պայքարում, գրավել է Կլաուդիո Բրավոյի պաշտպանած դարպասը, սակայն մինչ «Ռեալի» ֆուտբոլիստները փորձում էին տոնել գոլը, մրցավարը խաղի կանոնների խախտում է արձանագրել՝ չեղարկելով ուելսցի ֆուտբոլիստի խփած գնդակը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսապաշտպանության կենտրոնը թարմացնելու նպատակով խաղադաշտ է դուրս բերել Արդա Թուրանին, Զիդանը փորձել է թարմացնել հարձակման գիծը՝ Բենզեմային փոխարինելով արագաշարժ Խեսեով: «Ռեալի» կազմում փորձել է խաղը հնարավորինս սրել եզրային պաշտպան Դանի Կարվախալը, ով մի քանի անգամ գեղեցիկ ճեղքումներ է ձեռնարկել, սակայն անարդյունավետ է անցել այդ ամենը:

Ու երբ թվում էր, թե ուր որ է նոր գոլ կգրանցվի (աչքի ընկնելու հնարավորություններ էին ընձեռվում մեկ «Ռեալի», մեկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մոտ), մրցավարը կոպիտ խաղի համար 2-րդ դեղին քարտն է ցույց տվել «Ռեալի» ավագ Ռամոսին՝ հանդիպման 83-րդ րոպեից «Արքայական ակումբին» թողելով 10 հոգով: Ինչպես ցույց տվեց մրցավեճի վերջին 10  րոպեները, «Բարսելոնան» պատրաստ չէր այդ անակնկալին՝ չկարողանալով ճիշտ կողմնորոշվել՝ պահպանել հանդիպման հաշիվը, թե ի վերջո գնալ առաջ եւ գոլ խփել: Մինչդեռ «Ռեալը» հստակորեն իրականացրել է Զիդանի ծրագիրը՝ հանդիպման ավարտին սուր հակագրոհներ ձեռնարկելով: Լավ հնարավորությունը ձեռքից բաց է թողել Բեյլը, ում հարվածը թույլ է ստացվել:

Հանդիպման 85-րդ րոպեին «Ռեալի» ձեռնարկած գրոհն արդյունավետ ավարտ է ունեցել. Ուելսի հավաքականի առաջատար Բեյլը գնդակը կախել է Ռոնալդուի ուղղությամբ, վերջինս էլ, արագ մշակելով այն, Կլաուդիո Բրավոյի ոտքերի արանքով գնդակն ուղարկել է «Բարսելոնայի» դարպասը: Այս անգամ հանդիպման մրցավարը որեւէ խախտում չէր նկատել. «կապտանռնագույնները» ստիպված էին խաղը սկսել դաշտի կենտրոնից:

Մրցավարի կողմից խաղի հիմնական ժամանակին ավելացված 2 րոպեներն անգամ թույլ չեն տվել «Բարսելոնային» փրկել դեմքը «Կամպ Նոու» մարզադաշտում. «Ռեալը» կարողացել է պահպանել հանդիպման հաշիվը՝ վերջ դնելով «Բարսելոնայի»՝ 39 խաղ ձգվող անպարտելի հանդիպումների շարքին:

Հաղթանակ գոլի հեղինակ դարձած Ռոնալդուն իր հերթին յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ վերջին 5 «Էլ Կլասիկո»-ներում 4-րդ գնդակը խփելով, եւ առաջ է անցնել «Ռեալի» լեգենդ Ռաուլից, ով «Ռեալ»-«Բարսելոնա» դիմակայություններում, ընդհանուր առմամբ, աչքի է ընկել 15 անգամ: Այս պահին Ռոնալդուի հաշվին արդեն 16 գնդակ կա: Դիմակայության լավագույն ռմբարկուն դեռեւս Լեո Մեսսին է, ում օգտին կա 21 գնդակ, երկրորդ հորիզոնականում «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոն է՝ 18 խփած գնդակով, Ռոնալդուն արդեն 3-րդն է: Դիմակայության լավագույն ռմբարկու Մեսիին իր հերթին չի կարողանում աչքի ընկնել 5-րդ «Էլ Կլասիկո»-ն անընդմեջ:

Հաղթանակից հետո «Ռեալն» ունի 69 միավոր, եւ այս պահին արդեն ընդամենը 7 միավոր է հետ մնում Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնայից», ում օգտին 76 միավոր կա: «Լա լիգայի» 31-րդ տուրում սեփական հարկի տակ 5-1 հաշվով «Բետիսին» ջախջախել է Մադրիդի «Ատլետիկոն», որը մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ ընդամենը 1 միավորի առավելություն ունի «Ռեալից», իսկ ահա «Բարսելոնայից» հետ է մնում 6 միավորով:

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%