ԱՄՆ հայ դատի գրասենյակը կոչ է անում դադարեցնել ադրբեջանական ագրեսիան
ОБЩЕСТВОԱՄՆ հայ դատի գրասենյակը (ANCA) anca.org/stopaliyev կայքն է գործարկել, որտեղ Լեռնային Ղարաբաղում խաղաղության յուրաքանչյուր կողմնակից կարող է կապվել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ եւ կոչ անել՝ դադարեցնել Ադրբեջանի նախագահի հրահրած հակահայկական հարձակումները:
Կայքի նպատակն է հասցնել նախագահ Օբամային, փոխնախագահ Բայդենին, Կոնգրեսի առաջնորդներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին՝ Ադրբեջանի ագրեսիան բաց եւ միանշանակ դատապարտելու անհրաժեշտությունը: «Եթե դա չկանգնեցվի, նախագահ Ալիեւը կշարունակի գործել այն սպառնալիքներով, որ հաճախ է հնչեցրել՝ լայնածավալ պատերազմ սկսել Կովկասում, որը բազում զոհեր եւ ավերածություններ կբերի տարածաշրջանին, եւ կարող է հանգեցնել ավելի խոշոր հակամարտության»,- ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



