Բաթումիում ուժեղ պայթյունից 15 բնակարան է վնասվել
МЕЖДУНАРОДНОЕԲաթումիի Կոմախիձե փողոցում ուժեղ պայթյունից վնասվել են հինգհարկանի շենքի 15 բնակարանները։ Բնակիչների խոսքով պայթյունը որոտացել է 78-ամյա տղամարդու մեկսենյականոց բնակարանում, որը առաջին հարկում է գտնվում։
Բնակիչների կարծիքով բնական գազի մատակարարման եռօրյա անջատումից հետո տղամարդը չէր փակել գազի ծորակը ու երբ գազի մատակարարումը վերականգնվել է, պայթյուն է եղել, հայտնում է «Վրաստան On-line»–ը։
Միայնակ ապրող տարեց տղամարդը առաջին ու երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել, տուժածին տեղափոխել են Կութաիսի։ Նրա վիճակը կայուն ծանր է։
Բաթումիի փոխքաղաքապետը հայտնել է, որ հատուկ հանձնաժողովը կորոշի, թե ինչ օգնություն է հատկացվելու տուժած բնակչությանը։ Գազի անջատումների, նաեւ մատակարարումը վերսկելու մասին բնակչությանը նախապես զգուշացրել էին։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



