Լավանալու են, գնալու են տուն. բժիշկը մանրամասներ է հաղորդել վիրավորում ստացած երեխաների մասին (տեսանյութ)
ВИДЕОԼՈւՐԵՐ.com-ը գրում է․
Այս պահին Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում են գտնվում 2 երեխա՝ 2004 և 2005թթ. ծնված: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ երեխաները հրազենային վիրավորում են ստացել դպրոցից տուն գնալու ճանապարհին։
«Արևիկ» մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը տեղեկացրեց, որ տղաներից մեկի մոտ կա ազդրի ոսկորային բաց բազմաբեկորային վնասվածք և տրավմատիկ շոկ:

«Տղային վիրահատել ենք, մշակել ենք բաց վերքը, ազդոսկրի ձգում ենք արել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս տղայի մոտ առկա է ոտքի փափուկ հյուսվածքների վնասվածք: Վիրահատել ենք, հակաշոկային թերապիա ենք արել և արյան փոխներարկում: Նրա վիճակը նույնպես կայուն ծանր է և կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:
Նա տեղեկացրեց նաև՝ երկու վիրավորներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Մարգարյանը հավաստիացրեց, որ վնասվածքներն այնպիսին են, որ հետագայում հետք չեն թողնի տղաների մոտ։ «Լրիվ ծավալով բուժումը ստանալուց հետո առողջանալու են, գնալու են տուն»,-ասաց նա։



