ՀՀ Նախագահին անմիջապես զեկուցվել է ԼՂ և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին
ОБЩЕСТВОՀայաստանի Նախագահին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին, և առաջիկա ժամերին Նախագահ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երևանում: Այս մասին «Արմենպրես» թղթակցին հայտնեց ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
«ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին: Մոտակա ժամերին Հանրապետության Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում»,- նշեց Նախագահի մամուլի քարտուղարը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



