Հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել, երկու կողմերից էլ զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան
ОБЩЕСТВОՄարտական գործողություններում նախաձեռնությունը հայկական զինուժի ձեռքում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել եւ որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդն ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ, ինչպես նաեւ տեխնիկայի, այդ թվում ուղղաթիռի: Մարտական գործողություններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկական զինուժը խոցել է Ադրբեջանի մեկ ուղղաթիռ. ԼՂՀ ՊԲԱդրբեջանի զինուժը դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների. թեժ բախումներ են ընթանում. ԼՂՀ ՊԲ
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



