Սիրիայի վերականգնման մասին հնարավոր կլինի խոսել միայն խաղաղության հաստատումից հետո. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի վերականգնումը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ հակամարտության մասնակիցները կավարտեն մարտական գործողությունների փուլը եւ երկրում խաղաղություն կհաստատվի: Այդ մասին մարտի 31-ին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ավերիչ պատերազմի հետեւանքներից երկրի վերականգնմանը համաշխարհային կազմակերպության կողմից հնարավոր օգնության վերաբերյալ հարցին:
«Կարծում եմ, որ սիրիական հակամարտության բոլոր կողմերը կենտրոնացած են այն բանակցությունների վրա, որոնք վարում է ՄԱԿ-ի հանձնակատար Ստաֆան դե Միստուրան, եւ որոնք թույլ կտան խաղաղություն ու կայունության հաստատել երկրում, որպեսզի հնարավոր լինի սկսել նրա վերականգնումը»,- ասել է Դյուժարիկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



