Սատիրան տեղափոխվել է քաղաքական դաշտ. Կարեն Բաբաջանյան
ЛАЙФԱյսօր Հումորի օրն է: Ավելի դժվար կլիներ մեր հոգսաշատ առօրյան, եթե չլիներ հումորը: Խոսելով այսօրվա հեռուստատեսային հումորի մասին՝ «32 ատամ»-ի և «Թատրոն 32»-ի գեղարվեստական ղեկավար Կարեն Բաբաջանյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ այն միջինից ցածր վիճակում է:
Ըստ Բաբաջանյանի՝ դա չէ պատճառը, որ ներկայում զվարճալի նախագծեր չի անում: Հարցին՝ հումոր անելիս պե՞տք է հաշվի առնել հանդիսատեսի պահանջը, թե՞ հումորը պետք է թելադրի ճաշակը, Կարեն Բաբաջանյանը պատասխանեց. «Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Պետք է հաշվի նստել պահանջարկի հետ և նրբորեն բարձրացնել մարդկանց ճաշակը: Միայն պահանջարկին հետևելը մասնագիտական անբարոյականություն է: Բայց կարող եմ ասել, որ շատ վտանգավոր է միայն առաջարկով հանդես գալը, եթե ուզում ես հաջողության հասնել: Պահանջարկն ու հանրության ճաշակը դեգրադացվում է օրեցօր: Եթե շարունակենք նույն տեմպերով, ապա ուշ կլինի մեղադրել աճող սերնդին և քննադատել նրանց վարքը»:
Անդրադառնալով քաղաքական երգիծանքի բացակայությանը՝ «32 ատամ»-ի գեղարվեստական ղեկավարն ասաց. «Սատիրան տեղափոխվել է քաղաքական դաշտ, էլ տեղ չեն թողնում: Իրենք իրենցով կարողանում են մարդկանց զվարճացնել»:
Վերջում Կարեն Բաբաջանյանն ավելացրեց. «Լավ է լինելու»:
Լևոն Փանոսյան
1
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
2
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
3
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



