Life.panorama.am-ը գրում է.
Այս 5 պարզ խորհուրդները կարող են օգտակար լինել ինքնակարգապահությունը զարգացնելու տեսանկյունից.
1. 21 օր շարունակ վերահսկեք ինքներդ ձեզ. ի՞նչ դիրքով եք կանգնած, ինչպե՞ս եք խոսում, ինչի՞ շուրջ է հաճախ շեղվում ձեր ուշադրությունը: Եղեք հավաքված անգամ այն ժամանակ, երբ մենակ եք:
2. Ձևավորե՜ք ձեր օրը սկսելու սովորույթը. օրինակ՝ զարթուցիչի առաջին զանգով վեր կացեք, մարզվեք, այնուհետև՝ վայելեք համեղ նախաճաշ և զբաղվեք ընթերցանությամբ: Շատ շուտով, դուք ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես 21 օրվա ընթացքում դա կդառնա սովորույթ:
3. Նվազեցրե՜ք ձեր պահանջները. արգելք դրեք խաղերի, սոցցանցերի, ֆիլմերի, ալկոհոլի, բամբասանքների վրա: Սովորե՜ք մերժել ինքներդ ձեզ:
4. Ձեր առջև սահմանեք դժվար իրականացվող խնդիրների շարք. յուրաքանչյուր շաբաթվա համար ընտրեք մեկ կարևոր դժվար խնդիր և փորձեք լուծել այն:
5. Կենտրոնացե՜ք արդյունքի վրա. 21 օրվա ընթացքում փորձեք ունենալ ձեզ համար կարևոր ձեռքբերում:
Հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ունենալ կամքի ուժ և լինել կարգապահ: Առանց այս երկու նախապայմանների, զուր կլինեն մեր կողմից ներդրված բոլոր ջանքերը:



