Նարեկ Բավեյանը պատմել է իր նոր տեսահոլովակի մասին
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Այսօր ապրիլի մեկն է` հումորի միջազգային օրը, իսկ ռադիոհաղորդավար Անկա Սարիբեկյանի համար, այն կրկնակի տոն է, քանի որ 4 տարի առաջ 90.7 հաճախականության ներքո ձեզ ներկայացավ Ռադիո Ջան ռադիոկայանը: Օրն ուրբաթ է իսկ շաբաթն ամփոփում ենք տոնական տրամադրությաամբ և այսօր տաղավարում սիրով հյուրնկալել ենք երգիչ, դերասան Նարեկ Բավեյանին:
- Ինչպես է սկսվում առավոտը ձեզ մոտ, եթե իհարկե առավոտյան արթնացողների դասին եք պատկանում:
- Նախ ողջույն սիրելի Անկա, շնորհակալ եմ, որ այստեղ եմ և ցանկանում եմ շնորհավորել Ռադիո Ջան ռադիոկայանին 4 ամյակի կապակցությամբ մաղթել ձեզ բազում եթերներ և հավատարիմ ռադիոունկնդիրներ , իսկ ինչպես եմ սկսում առավոտս իհարկե բավականին վաղ սուրճով և նախաճաշով
- Գերազանց է, կարողանում եք վաղ արթնանալ և անգամ նախաճաշել: Նարեկ դուք ունեք ձեր տեղն ու դերը այս բազմազանության մեջ և բավականին ակտիվ գործունեություն եք ծավալում և եթե եթերներ ապա միանշանակ նորություններ այսօր ինչ անակնկալ ենք մատուցելու ձեր երկրպագուներին:
- Այո սիրում եմ միշտ շատ աշխատել և այսօր պրեմիերա կլինի ձեր եթերում
- Ինչպես է կոչվում երգը
- Հասել եմ: Հեղինակը ես եմ, իսկ տեսահոլովակը նկարահանել է Հարություն Խալաֆյանը: Պետք է նշեմ, որ այս երգի հիման վրա նկարահանել ենք նաև տեսահոլովակ, այստեղ կլինի երգի պրեմիերան իսկ րոպեներ անց արմենիա թիվիի եթերից կներկայացնենք տեսահոլովակը:

- Շատ բարի միշտ շատ ճշտապահ և պատասխանատու Նարեկ ինչպես են ընթանում Դոմինո Սիդքոմում աշխատանքները
- Հրաշալի ինչպես գիտեք նոր եթերաշրջան և բազմաթիվ նորություններ նոր կերպարներ և զարգացումներ






