«Արմենիա» հեռուստաընկերությունը մեկնարկում է «Վերնիսաժ» հաղորդումը
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
«Արմենիա» հեռուստաընկերությունը մեկնարկում է «Վերնիսաժ» հաղորդումը, որը պատմելու է հիշարժան և շրջադարձային երևույթների, նշանակալի ու հետաքրքիր անձանց կյանքի կարևորագույն ու փակ էջերի մասին:
Առաջին հաղորդման ընթացքում կվերհիշեն «Մեր բակ»-ի ֆենոմենը, իսկ դերասաններ իրենց հուշերով հեռուստադիտողին կտեղափոխեն անցյալ: Հաղորդումը վարում են Արտակ Հերիքյանը և ՆազենիՀովհաննիսյանը, վերջինս BlogNews.am-ի հետ զրույցում նշեց. «Առաջին հերթին ուրախ, հաճելի, հետաքրքիր պատմություններ կլինեն, որոնք կլրացնեն պատմական առումով այն բացը, որը որ եղել է: Մենք փորձելու ենք բացահայտել այն երևույթները, որոնք մնացել են կադրից դուրս, որոնց մասին շատերը չգիտեն»:

«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը նախ պատմեց հաղորդման անվան ընտրության, ինչպես նաև գաղափարի մասին. «Անունը պատահաբար է ընտրվեց, այն ժամանակ, երբ որոշվեց ձևաչափը: Հենց վերնիսաժ անունը իրենց ներկայացնում է տարբեր արժեքավոր իրերի յուրահատուկ ցուցադրություն և դրա համար էլ հաղորդման անունը, որոշեցինք դնել Վերնիսաժ: Յուրաքանչյուր շաբաթ երեկոյան տաղավարում հավաքելու ենք այնպիսի մարդկանց, ովքեր իրենցից ոչ միայն մեծ կշիռ են ներկայացնում, արվեստում, քաղաքականությունում, սպորտում, այլ նաև ունեն վաստակ»:
Վստահ եմ` շատերդ գնահատել և սիրել եք Հրանտ Թոխատյանի, Լալա Մնացականյանի, Աշոտ Ղազարյանի, Զառա Արամյանի, Կարեն Կազարյանի, Գրիգոր Նազարյանի և այլոց կերպարները: Հաղորդումից առաջ նրանք մի քանի հետաքրքիր դրվագներ են պատմել: Օրինակ Շարմ Հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Կազարյանը հիշում է իր և Կարեն Ջիգարխանյանի դրվագներից մեկը. «Մեր բակ 2»-րդից հիշում եմ մի դրվագ կար, երբ նկուղում նկարահանվում էինք Արմեն Ջիգարխանյանի հետ: Այդ օրը շատ վատ էի, քանի որ կյանքում այդքան շատ բորշ չէի կերել: Այսօր նոր նախագծեր են արվում, իսկ այն ժամանակ, մեր բակի կարևորությունը և պահանջը կար»:

Հրանտ Թոխատյանը գլխավոր դերակատարներից մեկն էր, նա նշում է, որ շատ դրվագներ ծնվում էին հենց նկարահանման հրապարակում: Հեռուստադիտողը շատ լավ հիշում է Հրանտի հայտնի բաջկոնը. ի դեպ այն պահպանվել է. «Մեր տանն է, ցավոք կորցրել ենք գլխարկը: Դա ինձ համար հարստություն է: Նկարիչների կողմից իմ դերակատարը այլ կերպով էր, բայց երբ գտվում էինք զգեստապահարանում և երբ ես այն կրեցի այդ բաջկոնը, միանգամից հասկացանք` այն է ինչ պետք է»:
Դերասանը նշում է, որ այդ տարիներին մեր բակը իսկական լույս էր հեռուստադիտողի համար: Քանի որ առաջին մասը լավ ընդունվեց, այն նաև ունեցավ երկրորդ և երրորդ մասեր. «Բավականին բարդ էր այդ տարիներին նկարահանել որակյալ մի բան, բայց արդեն երկրորդ-երրորդ մասերն արդեն ավելի որակյալ նկարահանմամբ էր: Ինչ խոսք` իմ ամենամեծ հիշողությունները կապված էին այն ժողովրդի, ովքեր մնում էին այդ բակում: Այդքան ջերմություն մենք չէին տեսել Երևանում»:






Մնում է միայն նշել, որ «Վերնիսաժ»-ի անդրանիկ հաղորդումը դիտեք ապրիլի 2-ին ժամը` 20:45-ին ԱրմենիաԹիՎի-ի եթերում:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի



