Մի երիտասարդի պատմություն․ ինչպես նիհարել 40 կգ՝ առանց մարզասրահներ հաճախելու (լուսանկարներ)
ЛАЙФՄեկ տարի առաջ այս երիտասարդը կշռում էր 125 կիլոգրամ, մինչդեռ այսօր 40 կիլոգրամով ավելի նիհար է։
Նա ասում է՝ 125 կիլոգրամ կշռելը բարդ թե թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Ասում է՝ իր չափսի հագուստ չէր կարողանում գտնել, եղած հագուստն էլ տգեղ էր նայվում։ Երիտասարդը հասկանում էր, որ նիհարելու ժամանակն է, սակայն մարզասրահ գնալու ժամանակ, աշխատանքի բերումով, չուներ։

Եւ նա սկսեց քայլել։ Օրական երկու կիլոմետրից սկսեց։ Ոտքով գնում էր աշխատանքի, կամաց-կամաց հասցրեց 6 կիլոմետրի, իսկ այսօր օրական 15 կիլոմետր քայլում է։ Ահա երիտասարդի 10 խորհուրդները, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել առողջությունը։

1, Բարձրացեք աստիճաններով։ Երբեք վերելակներից մի օգտվեք։
2, Սկսեք վերահսկել ձեր կերածը։ Մի գնացեք այնպիսի վայրեր, որտեղից համեղ ուտելիքի հոտ է գալիս։
3, Քրտինքը լավ է, աշխատեք շատ քրտնել։
4, Խուսափեք յուրաքանչյուր սպիտակ մթերքից՝ աղ, շաքար, սպիտակ հաց, մայոնեզ, բրինձ։
5, Որակյալ մթերք գնեք։
6, Ձեր առողջության վերաբերվեք, ասես ձեր լավագույն ընկերն է, խնամեք մարմինը։
7, Ոգեշնչվեք։ Նիհարելու համար ոգեշնչում ունեցեք։
8, Ալկոհոլից խոսւափեք, անգամ սուրճը փոխարինեք կանաչ թեյով։
9, Նկատեք յուրաքանչյուր փոփոխությունը, եթե անգամ 200 գրամով նիհարել եք, նկատեք եւ ուրախացեք։
10, Նիհարելն ուղեղի եւ մարմնի պայքարն է, այնպես արեք, որպեսզի ուղեղը հաղթի մարմնին։
Պատրաստեց Past.am-ը։



