Նարեկ Մակարյանը գուշակությա՞մբ կզբաղվի. երգչի ապշեցուցիչ ունակությունը
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Այն, որ երգիչ, դերասան Նարեկ Մակարյանի զգայական դաշտը բավականին ուժեղ է, շատերն են հասցրել հասկանալ նրա՝ «6-րդ զգայարան» հաղորդման հյուրընկալվելու շրջանակներում: Ընթերցողը կհիշի, որ նա հաղորդման վերջում էքստարսենսներից մեկին՝ Անի Մաջնումյանին, զգուշացրեց, որ նա վտանգի մեջ է՝ իրեն հետեւում են, որից շատ չանցած էքստարսենսին առանձնակի դաժանությամբ սպանեցին:
Life.panorama.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նարեկ Մակարյանը որոշել է իր երկու մասնագիտություններին եւս մեկն ավելացնի ու զբաղվի գուշակությամբ: Այս լուրերի իսկությունը փորձեցինք ճշտել անձամբ Նարեկ Մակարյանից, ով այս թեմայի շուրջ մեզ հետ անկեղծ զրույց ունեցավ:
«Գիտեք, կարծում եմ, յուրաքանչյուր լուրի կամ կարծիքի մեջ ճշմարտություն կա: Դեռեւս նման մտահղացում չունեմ, բայց դա լավ միտք է, գուցե ապագայում այդ առումով մի բան լինի, գուցե ոչ: Կոնկրետ ես դեռեւս պատրաստ չեմ նման բան անելու, ինքս դեռ չեմ ուզում, բայց ապագայում գուցե, ինչու՝ ոչ»,- նշեց Նարեկը:
Մեր այն նկատառմանը, թե երգիչը պատրա՞ստ է արդյոք որոշակի գումարի դիմաց ծառայություններ մատուցել քաղաքացիներին, Նարեկ Մակարյանը բարձր ծիծաղելով պատասխանեց.
«Չէ-չէ, դա հաստատ չէ, դուք պատկերացնո՞ւմ եք ինձ այդ կարգավիճակում: Բայց ասեմ, որ նման առաջարկներ շատ-շատ են եղել, շատ մարդիկ են եղել, ովքեր ինձ գումար են առաջարկել, որի դիմաց ես կգուշակեի նրանց հետ կապված մանրամասներ, բայց իհարկե, նման բան չի լինի: Միաժամանակ, եթե այդ ոլորտի հետ կապված հետաքրքիր շոու լինի, որտեղ դրանով զբաղվելով ոչ թե գումար կաշխատեմ, այլ հետաքրքիր իրավիճակում կհայտնվեմ, գուցե եւ համաձայնվեմ: Սա այն հարցն է, որն ինձ մի փոքր տանջում է, չեմ ցանկանա այդ ոլորտով մարդկանց մեջ տպավորվել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



