ՀՀ և Չեխիայի ԱԳՆ-ներն անցկացրել են արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման շուրջ խորհրդատվություններ
ПОЛИТИКАՊրահայումմարտի 31-ին Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդատվություններ` արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդատվությունների շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ են ունեցել Չեխիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության և աշխատակիցների հետ, ծանոթացել իրենց չեխ գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկել համագործակցության հնարավրությունները:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման և դրանց ընձեռած հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման շուրջ։
Երկուստեք կարևորվել է տեղեկատվական դաշտում աշխատանքի բնագավառում կրթական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Հայաստանի ԱԳՆ պաշտոնյաները Պրահայում այցելել են նաև «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնական գրասենյակ, ուր հանդիպում են ունեցել Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դազի Սինդելարի, հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի և աշխատակիցների հետ։



