Կառավարությունը տեսչական մարմիններին առնչվող օրենքի նախագծի փաթեթը համարեց անհետաձգելի
ПОЛИТИКАՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Տեսչական մարմինների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի փաթեթին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ վերոնշյալ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է տեսչական մարմնի ղեկավարի գործառույթները, ինչպես նաև տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի նշանակման դրույթը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
«Մասնավորապես, ներկայում գործող օրենքի 8-րդ հոդվածի համաձայն տեսչական մարմնի ղեկավարն իրավասու է նշանակումներ կատարել տեսչական մարմինների պաշտոններում, սակայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի մեկնաբանությամբ ստացվում է, որ դրանք միայն քաղաքացիական ծառայության բարձրագուն խմբի պաշտոններն են: Այդ առումով անհրաժեշտ է հստակեցնել այն պաշտոնների շրջանակը, որոնց նշանակումները կատարվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից։ Դրանով է պայմանավորված նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումների կատար ման անհրաժեշտությունը, որոնցով սահմանվում են տեսչական մարմնում քաղծառայության առանձնահատկությունները, մասնավորապես` տեսչական մարմնում քաղծառայողների նշանակումները, ատեստավորման և վերապատրաստման որոշումների ընդունումը, խրախուսման և պատասխանատվության միջոցների կիրառումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Օրինագծերի փաթեթը համարվեց անհետաձգելի:



