Գրեթե բոլոր մարդիկ չգիտեն ճիշտ լվանալ ձեռքերը
ЛАЙФՊարզվել է, որ մարդկանց միայն 5%-ը գիտի, թե ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը, հայտնում է toneto.net-ը: Եթե դա ճիշտ անեն, ապա տարբեր հիվանդություններ առաջացնող բոլոր բակտերիաները միանգամից կվերանան:
Այդպիսի եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները: Փորձերը անցկացվել են տեղի ինստիտուտի հասարակական զուգարաններում: Փորձին մասնակցել են 3.7 հազար մարդ: Փորձագետները գաղտնի հետևել են զուգարան գնացած մարդկանց ձեռքերը լվանալուն:
Պարզվել է, որ 20 մարդուց միայն մեկն է ճիշտ լվացել ձեռքերը` 2 կողմից և մատների միջև: Օճառից ձեռքերը հարկավոր է հոսող ջրի տակ լվանալ 20 վարկյան հետո, ապա չորացնել մաքուր սրբիչով:
Փորձերից պարզվել է, որ մարդկանց 33%-ն ընդհանրապես օճառ չի օգտագործում, իսկ 10%-ը ընդհանրապես չի լվանում ձեռքերը: Մարդկանց մեծ մասը դրա վրա ծախսում է 6 վայրկյան: Նշվում է, որ ձեռքերը սխալ լվացողների մեծ մասը տղամարդիկ են:



