Ի՞նչ է սպասվում Արամ mp3-ի մենահամերգին
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Հաշված օրեր են մնացել Արամ mp3-ի մենահամերգին: Այս առիթով BlogNews.am–ի հետ զրույցում Արամը մի քանի մանրամասներ է պատմել կայանալիք համերգից: Չնայած Արամն ակումբային համերգներ ունեցել է, բայց այս ավելի մեծ և մաշտաբային բան է սպասվում.«Կենդանի հնչողությամբ համերգ է լինելու և այս անգամ շեշտը դրել ենք շոու վրա, այսինքն փորձել ենք անել այնպիսի բաներ, որոնք դեռ Հայաստանում չեն արվել` խոսքը լուսային շոու ծրագրի մասին է, որն առաջինը մենք ենք փորձարկելու»:
Երգերի հետ միասին զուգակցվելու են էկրանավոված պատկերներ, որոնք նախապես մշակվել և ընտրվել են երգերին համապատասխան. կլինի նաև DJ. «Փորձերն արդեն վերջնական փուլի են հասել, մենք կարողացանք երաժշտությունը միացնել լուսային շոու ծրագրի հետ»:

Համերգային երգացանկը շատ է և բազմաժանր, Արամն էլ խոստանում է` ամեն բան անելու են, որ հանդիսատեսը չձանձրանա և բավականություն ստանա համերգից.«Էկրանի վրա լինելու է իմ կերպարը, ով փորձելու է սթենդ ափ հումորներ անել, այսինքն լինելու է նաև հումորային մաս նվիրած կանանց: Հետաքրքիր բաներ մտածել ենք և փորձել ենք այնպես անել, որ հանդիսատեսը ոչ թե պարզապես նստի աթոռների վրա, այլ մի քանի երգից հետո սկսի պարել»:
Արամն այս շրջանում ներկայացրեց ֆոտոշարք, որտեղ լուսանկարվել էր տարբեր բնագավառում աշխատող կանանց հետ. «Այդ ֆոտոշարքում ավելի խորհրդանշական է ծաղիկը, և ես տեսնում եմ ֆեյսբուքի արձագանքից, թե մարդիկ որքան դրական են արձագանքում: Անգամ ասում են, որ էլի նկարներ են ուզում, մենք էլ կրկին նկարում ենք: Այս շարքը դեռ շարունակվելու է և ահագին զվարճալի լուսանկարներ կան»:

Արամը նաև պատմեց, որ այս համերգային ծրագրով կլինի նաև այլ երկրեներում. «Սա սկիզբ է համերգային շրջագայության, որը կսկսի Երևանում, կլինի Ռուսաստանում, ԱՄՆ-ում: Քանի որ այս կարգի իմ առաջին մենահամերգն է այս կարգի մեծ: Սպասելիքներս շատ են և ես ուզում եմ մարդիկ բավարարված լինեն, էլ ավելի էմոցիաններ ստանալ»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի



