Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչից են նյարդայնանում կենդանակերպի նշանները

ЛАЙФ

Խոյ

Խոյերին նյարդայնացնում է անհետաքրքիր, ձանձրալի, միապաղաղ աշխատանքը, որը չի պահանջում ինտելեկտի դրսևորումներ, ունակություններ, ստեղծարարություն, մի խոսքով այն, ինչը կարող է անել նույնիսկ երեխան։ Խոյերին բարկացնում է խիստ գրաֆիկով աշխատելու անհրաժեշտությունը, քննադատությունը, մեղադրանքները, հատկապես օտար մարդկանց ներկայությամբ։ Խոյերը տանել չեն կարող ծուլությունը, պասիվությունը, թուլությունը, անփութությունը, անճշտապահությունը, կեղծիքը և խորամանկությունը։

Ցուլ

Ցուլերին նյարդայնացնում է արագ և եռանդուն աշխատելու անհրաժեշտությունը, արագ կողմնորոշվելու և որոշումներ ընդունելու փաստը, անկայունությունը, անսպասելի իրավիճակները, անընդմեջ փոփոխությունները տանը և աշխատավայրում, ինչ-որ բան ստիպված անելու անհրաժեշտությունը,  ֆինանսական անկայունությունը, անպատասխանատվությունը, անդաստիարակությունը, շատախոսությունը։ Տանել չեն կարող չկարգավորված կենցաղը, էսթետիկայի բացակայությունը, թաթփվածությունը տանը և աշխատավայրում։

Երկվորյակներ

Երկվորյակները նյարդայնանում են վերահսկողությունից և խիստ աշխատանքային գրաֆիկից, առօրեյա աշխատանքից, որը մեծ ուշադրություն է պահանջում, կենտրոնացումից, մտահոգությունից, համբերատար լինելուց։ Նրանք բարկանում են միապաղաղությունից, կարծրատիպային մտածողությունից և գործողություններից, հստակեցված ավանդույթներից տանը և աշխատավայրում։Ատում են ամենօրյա կենցաղային գործերով զբաղվելը, իր արած քայլերի մասին հաշվետու լինելը, ինչպես նաև, երբ նրան զրկում են սեփական կարծիքը հայտնելու հնարավորությունից։

Խեցգետին

Խեցգետինները նյարդայնանում են ցածր աշխատավարձից, որը չի համապատասխանում իրենց որոկավորմանը, աշխատասիրությանը և պատասխանատվությանը, ֆինանսական խնդիրներից, չնախատեսված ծախսերից, գործուղումներից, ճամփորդություններից, տեղափոխություններից։ Բարկանում են անքաղաքավարությունից, կոպտությունից, երկերեսությունից, անփութությունից։ Տանել չեն կարող մարդկանց, որոնք չեն սիրում բնությունը, երեխաներին  և չեն  ձգտում ընտանիք ստեղծել։ Նաև երբ դժգոհում կամ անհարգալից են վերաբերվում իրենց ընտանիքին, ծնողներին և երեխաներին։

Առյուծ

Առյուծները նյարդայնանում են անընդմեջ ենթարկվելուց, երկրորդական լինելուց, խորհուրդներ և ցուցումներ լսելուց, տնակյաց լինելուց, համեստ և ձանձրալի կյանքից, հաճույքներից և ուրախ ժամանցից հրաժարվելուց։Նրանք բարկանում են անվճռական, ձանձրալի, գաղտնի մարդկանցից, նաև խելացի, լուրջ, օրիգինալ, անկախ անձնավորություններից, որոնք կարող են լուրջ մրցակից լինել իրենց համար։ Նաև բարկանում են արտահայտվելու, գեղեցիկ հագնվելու և շռայլ ապրելու հնարավորություն չունենալուց։ Չեն սիրում չխնամված, անկիրթ, պրիմիտիվ մարդկանց․ նրանց կարծիքով այդ մարդիկ անարգում են իրենց ներկայությամբ։

Կույս

Կույսերը նյարդայնանում են իրենց արված աշխատանքի անբավարար գնահատականից՝ ինչպես բարոյական, այնպես էլ նյութական, ֆինանսական անկայունությունից, գումարի անիմաստ վատնումից, ավելորդ ծախսերից, անփութությունից, ծուլությունից, անապահովությունից, թուլամորթությունից, անպատասխանատու քայլերից, մարդկանց մակերեսային վարվելակերպից։ Բարկանում են թափթփված իրերից, չլվացած սպասքից, քաոսից, աղմկոտ կոլեկտիվում և արագ տեմպով աշխատելու անհրաժեշտությունից։ Նաև երբ իրենցից քնքնշություն և կիրք են  պահանջում։ Չեն սիրում, երբ խախտվում են նրանց օրվա պլաները՝ անսպասելի իրադարձությունների պատճառով։

Կշեռք

Կշեռքները նյարդայնանում են քննադատությունից, մեղադրանքներից, խանդի տեսարաններից, այն վայրերում գտնվելու անհրաժեշտությունից, որտեղ անընդհատ կոնֆլիկտներ և վեճեր են լինում, իրավունքների և ազատության սահմանափակումներ։ Բարկանում են, երբ ստիպված են ընտրություն կատարել, ընդունել կենսական նշանակության կարևոր որոշորմներ և պատասխանատվություն կրել, առաջնորդի դերը ստանձնել։ Չեն սիրում տգեղ և քաոսային ինտերիեր տանը և աշխատավայրում, արագ և միայնակ աշխատելու անհրաժեշտությունը, նաև իրենց վրա արցունքների և խղճահարության ճնշման միջոցով ազդելու փորձերը։

Կարիճ

Կարիճները նյարդայնանում են երկրորդական դերերից, ինչ-որ մեկից կախված լինելու և հնազանդվելու անհրաժեշտությունից, իրենց անձնական կյանքը խցկվելու և գաղտնիքները փորփրելու փորձերից, կեղծիքից, ստից, դավաճանությունից, պասիվությունից, թուլամորթությունից, նրանց զգացմունքները և թուլությունները քննադատողներից։ Նրանք բարկանում են ձանձրալի, խավար գույներից ինչպես տան ինտերիերում, այնպես էլ հագուստի մեջ։ Տանել չեն կարող, երբ փորձում են վերահսկել, չափից ավելի հոգ տանել և փաթաթել ուրիշի կարծիքը և ինչ-որ բան անել՝ չխորհրդակցելով նրանց հետ։

Աղեղնավոր

Աղեղնավորները նյարդայնանում են, երբ սահմանափակում են իրենց ազատությունը և փորձում են վերահսկել նրանց գործողությունները, երբ ստիպված են աշխատել միայնակ, միապաղաղ կանոնակարգով, առանց առաջընթացի ակնկալիքների, փոքր տարածության մեջ և խիստ սահմանափակված ժամերի։ Բարկանում են վատատեսությունից, դանդաղաշարժությունից, քծնանքից, ժլատությունից։ Չեն սիրում, երբ քննադատում են նրանց նախասիրությունները, բողոքում են նրանց բնավորությունից, հատկապես երբ մեղադրում են անազնվության մեջ։ Նաև երբ ծաղրում են նրանց արժեքները, արհամարհում են նրանց կարծիքը և փորձում լռեցնել։

Այծեղջյուր

Այծեղջյուրները նյարդայնանում են, երբ  չեն վստահում իրենց ունակություններին և հնարավորություններին և չափազանց հեշտ աշխատանք են հանձնարարում, երբ ստիպված են համեստ կենսակերպ վարել՝ տնտեսելով միջոցները: Նյարդայնանում են հաճախակի տեղափոխություններից, գործուղումներից, ճամփորդություններից, տարատեսակ միջոցառումներից։ Բարկանում են իրենց ընտանիքի, տան և նախասիրությունների մասին վատ արձագանքներից։ Չեն սիրում արտասովոր վարքագիծ, արտահայտիչ հագուստ և դիմահարդարում, տարօրինակ սանրվածքներ։ Տանել չեն կարող, անիմաստ խոսակցություններն ու փիլիսոփայությունները, նաև երբ նրանց մեղադրում են ժլատության, անվճռականության, պահպանողականության մեջ։  

Ջրհոս 

Ջրհոսները նյարդայանում են որոշումներ կայացնելու, հրամաններ տալու, հրապարակավ ելույթ ունենալու անհրաժեշտությունից, ընկերների կողմից իրենց համոզմունքների, մտքերի և հայացքների արհամարհումից։ Բարկանում են միապաղաղությունից, արտաքին տեսքի և տան ձևավորման պրիմիտիվությունից, տնակյաց, ձանձրալի կենսակերպից։ Չեն սիրում, երբ իրենցից ռոմանտիկա, կիրք, կայունություն, համատեղ կյանքի պլանների քննարկում են պահանջում, նաև չնախատեսված և չարդարացված ծախսեր։

Ձկներ

Ձկները նյարդայնանում են, երբ ստիպված են զբաղվել պրակտիկ աշխատանքով, որը չունի իմաստ և հատուկ նշանակություն։ Նյարդայնանում են, երբ իրենց մեղադրում են թուլության, գումար վաստակելու և ծախսելու անկարողության մեջ, նաև չափից ավելի զգայունության և իրականությունից կտրված լինելու մեջ։ Բարկանում են, երբ իրենց ստիպում են ակտիվություն և նախաձեռնություն ցուցաբերել, պատասխանատվություն կրել, արագ և համառ գործել։ Տանել չեն կարող կոպտությունը, անխղճությունը, դաժանությունը, անբարտավանությունը, նրանց գաղտնիքները, մտքերը և զգացմունքները բացահայտելու փորձերը։



Աղբյուրը՝NEWS.am STYLE

 

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО