Երգիչ Արտեմ Վալտերը նորություն ունի
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Երգիչ Արտեմ Վալտերի «Վառումա» երգը իսկական իրարանցում առաջացրեց հայկական երգարվեստում, այն իսկապես տարբերվեց թե ժանրով և թե տեսահոլովակի որակով: ԱրտեմըBlogNews.am–ի հետ զրույցում պատմել է, որ շուտով նոր տեսահոլովակ է ներկայացնելու. «Նախ ուրախ եմ, որ հանդիսատեսը հավանեց և գնահատեց «Վառումա»-ն: Նշանակում է`ճիշտ ճանապարհի վրա եմ: Իմ նպատակը իրարանցում առաջացնելը չէ, այլ ներկայացնել այն, ինչ սիրում եմ: Իսկապես ուրախ եմ, որ կան մարդիկ ում դուր է գալիս այն, ինչ դուր է գալիս ինձ»:

Պարզվում է` տեսահոլովակի սյուժեն ծնվել է գետնից մոտ տաս կիլոմետր բարձրության վրա. «Սկզբում մտածել էինք այլ միտք, բայց հետո իմ և օպերատորի մոտ ծնվեց այլ գաղափար: Չէի ցանկանա հիմա փակագծերը բացել և պատմել սյուժեն, ավելի լավ է հանդիսատեսը ինքը լսի, գնահատի և հետո կարծիք ասի: Կարծում եմ` հետաքրքիր սյուժե ունի: Թիմի կորիզը հիմնականում նույն է, ինչ «Վառումա»-ի ժամանակ: Այս անգամ ընդգրկել եմ մի քանի ուրիշ պրոֆեսիոնալների ևս, որոնց հետ չափազանց հետաքրքիր էր աշխատել»:

Արտեմի նոր երգը կոչվում է «Մութ գիշեր է», երգի հեղինակն էլ նա է և ինչպես նախորդ տեսահոլովակում, այս անգամ էլ ամբողջ ծախսերը նա է հոգացել. «Ժանրի առումով շատ չեմ հեռացել «Վառումա»-ից, բայց մի քիչ ավելի հանգիստ ռիթմի մեջ է»:
Այս երգով Արտեմը կոմերցիոն նպատակ չի հետապնդում. «Ինձ համար մի քիչ պարզ չէ, թե ինչ ասել է «կոմերցիոն»: Եթե նկատի ունեք ցածրորակ երգեր, ապա ասեմ, որ լավ խոհարարը վատ ճաշեր չի պատրաստի»:
Տեսահոլովակի պրեմիերան կկայանա ապրիլի 1-ին:


Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Օլեգ Պանովի



