Ինչպես ազատվել գլխամաշկի ակնեից քացախի օգնությամբ
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ակնեն կարող է առաջանալ գլխամաշկին ճիշտ այնպես, ինչպես դեմքի մաշկին կամ մարմնի այլ հատվածներում։ Այս անհանգստացնող խնդիրն առաջանում է շատերի մոտ։
Ինչպես մարմնի մյուս հատվածները, գլխամաշկը ևս ունի ծակոտիներ և արտադրում է յուղ։ Երբ բակտերիան, որն արդեն գլխամաշկի վրա է, միավորվում է մեռած մաշկի և յուղի հետ, ծակոտիները փակվում են և հանգեցնում ակնեի առաջացման։
Գլխամաշկի ակնեի առաջացմանը կարող են նպաստել հորմոնալ խանգարումները, ոչ առողջ սնունդը, ալերգիկ ռեակցիաները, վատ հիգիենան, խոնավ պայմանները, օդի աղտոտվածությունը, քիմիական յուղերի և նյութերի օգտագործումը, ինչպես նաև սթրեսը, հոգնածությունը և դեպրեսիան։
Չնայած գլխամաշկի ակնեն տեսանելի չէ, սակայն այն մեծ անհարմարություններ և ցավ կարող է պատճառել։ Գլխամաշկի ակնեի ախտանիշներից են նաև քորը և բորբոքումները։ Այն չբուժելու դեպքում կարող է հանգեցնել բշտիկաբորբի՝ մազերի արմատների բորբքման, որն առաջանում է բակտերիայի պատճառով։
Խնձորի քացախը կարող է օգնել ազատվել գլխամաշկի ակնեից։ Այն ունի հակաբակտերիալ և հակասեպտիկ հատկություններ, որոնք մաքրում են մազարմատները բակտերիաներից և յուղից, որոնց պատճառով էլ առաջանում է ակնեն։ Քացախը նաև վերականգնում է գլխամաշկի pH հավասարակշռությունն ու կանխում հետագա բորբոքումները։
Անհրաժեշտ է խառնել նույն քանակությամբ գոլ ջուր և քացախ ու այս լուծույթով ցողել արդեն լվացած գլխամաշկը։ Սպասել 5-7 րոպե և կրկին ցողել գլուխն արդեն մաքուր ջրով։ Այս պրոցեդուրան պետք է անել ամեն անգամ գլուխը շամպունով լվանալուց հետո։
Կարելի է նաև 1 բաժակ տաք ջրի մեջ լցնել 1 թեյի գդալ խնձորի մաքուր քացախ և խմել օրը 2 անգամ։
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
3
Почему власти «паникуют»? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
А к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»



