ՌԴ-ն շուրջ հարյուր սակրավորների է ուղարկում Պալմիրա
МЕЖДУНАРОДНОЕՊալմիրայի ականազերծման գործողությունը կտեւի առնվազն մի քանի ամիս: Այդ մասին մարտի 29-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ռազմադիվանագիտական մի աղբյուր:
«Մարտի 29-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ռուսաստանցի սակրավորների առաջին խմբերն արդեն ուղարկվել են Սիրիա: Ենթադրվում Է, որ գործողությունը կտեւի առնվազն մի քանի ամիս»,-ասել Է նա:
Սակրավորները պետք Է ականազերծեն ոչ միայն քաղաքի պատմական մասը, այլեւ բնակելի թաղամասերը, ինչպես նաեւ Պալմիրայի մատույցները:
Մարտի 28-ին Ռուսաստանի զինուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հայտնել Է, որ Ռուսաստանից արագ կերպով Սիրիա են փոխադրվում սակրավորներ՝ ռոբոտներով եւ վարժեցված շներով: Նա հրավիրել Է նաեւ մյուս երկրներին՝ միանալու Պալմիրայի ականազերծմանը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



