Բավականին մեծ գումարներ են ծախսվել, բայց մենք ունենինք նպատակ. Սարգիս Ավետիսյանի պրոդյուսերը՝ նոր տեսահոլովակի մասին
ЛАЙФԱկտիվ գործող եւ նոր տեսահոլովակներին երկար չսպասեցնող երգիչ Սարգիս Ավետիսյանը ներկյացարել է իր նոր՝ «Սիրահրավել եմ» տեսահոլովակը, որի նկարահանման մանրամասների մասին երգչի պրոդյուսերը պատմել է Life.panorama.am-ին:
Արսեն Աղամիրյանը, ով զբաղվում է Սարգիս Ավետիսյանի պրոդյուսինգով, մեզ հետ զրույցում պատմեց, որ ցանկություն են ունեցել նոր տեսահոլովակում ուրիշ ձեռագիր տեսնել, այդ իսկ պատճառով վստահել են ռուս ռեժիսորի.
«Նախ պետք է ասեմ, որ հետաքրքիր պատմություն կա այս երգի հետ կապված: Ի սկզբանե այն ամերիկաբնակ մի հայուհի է կատարել՝ Լուսինե Գրիգորյան անունով, ով եւ երգի հեղինակն է. նա ինքն իր համար կատարել էր երգը, տեղադրել համացանցում, իսկ մենք լսելուն պես խնդրեցինք, որպեսզի երգը վաճառի Սարգիսին: Արդյունքում Լուսինեի կատարմամբ երգը համացանցում եղել է ընդամենը հինգ օր, որից հետո ջնջվել է: Նա շատ սիրով համաձայնեց, որ երգը տարածում գտնի հենց Սարգսի միջոցով: Նշեմ, որ ձայնագրությունն իրականացրել է Հարություն Հարությունյանը, իսկ գործիքավորումը՝ Սերգեյ Հովհաննիսյանը»,- պատմեց Արսեն Աղամիրյանը:
Շարունակությունն այստեղ:



