Հայոց բանակը հայ ժողովրդի խաղաղությունն ապահովել է ու կապահովի. Սեյրան Օհանյան
ОБЩЕСТВОՀայ զինվորն ունի բարձր մարտական ոգի, հայկական բոլոր ստորաբաժանումներն օժտված են համապատասխան բարոյահոգեբանական վիճակով և իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են պատշաճ մակարդակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Որոշակի լարվածություն կա սահմանին, կրակոցների թիվն է ավելացել, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում: Վերջին օրերին խոշոր տարամաչափի ականանետերից է կրակել: Իրավիճակը հայկական ստորաբաժանումների կողմից թե Լեռային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, և թե ՀՀ սահմաններում վերահսկվում է»,-ասաց Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ եթե խոսք հղեր հայ ժողովրդին, ապա այն կլիներ այսպիսին` «հայ ժողովուրդÕ ¨ պետք է վստահ լինի, որ հայկական բանակը իր առջև դրված խնդիրը` մեր ժողովրդի, մեր հարազատների խաղաղությունն ապահովել և ապահովելու է»:
Իսկ թե ինչով է պայմանավորված լարվածությունը, ապա ըստ նախարարի` դրա պատճառը կարող են լինել ինչպես Ադրբեջանի ներքաղաքական ու տնտեսական խնդիրները, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները:



