Աֆղանստանում ամերիկյան զինծառայողը երեխայի է գնդակահարել
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանում ԱՄՆ ավիաբազայից ոչ հեռու ամերիկացի զինծառայողը երեխայի է գնդակահարել: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Զաման Մամոձայային:
Նրա խոսքով, տղան, որի տարիքը պարզ չէ, գտնվել է Բագրամի ավիաբազայից ոչ հեռու, ձեռքին՝ ավտոմատ հրազենի նման մի բան: Ամերիկացի զինվորականը նշել է, որ նախազգուշացրել է տղային եւ խնդրել կանգ առնել: Տեղի բնակիչները փորձել են ավիաբազայի մոտ բողոքի ակցիա կազմակերպել, սակայն ցրվել են, երբ նրանց հաղորդել են միջադեպի մանրամասները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայացուցչությունը հետաքննություն է սկսել:
Բագրամ ավիաբազան գտնվում է Քաբուլից 40 կմ դեպի հյուսիս: Այն Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի գլխավոր բազաներից մեկն է:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



