Լավաշը հանգիստ չի տալիս թուրքերին և ադբեջանցիներին (տեսանյութ)
ВИДЕОOperative.am-ը գրում է.
Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես են հայտնվել Թուրքիա և Ադրբեջան պետությունները, բավական է նայել ժամանակակից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Հենց այդպես, ոչնչացնելով, կողոպտելով և կոտորելով բնիկ ժողովուրդներին, ինչպես այժմ անում է «ԻՊ»-ը, Թուրքիան և Ադրբեջանը կառուցեցին իրենց պետությունը քրիստոնյա ժողովուրդների հողերի և ոսկորների վրա` յուրացնելով նաև նրանց ողջ մշակույթը: Այս մասին գրում է NovostiNK.ru-ն:
Լավաշը հանգիստ չի տալիս թուրքերին և ադրբեջանցիներին, նույնիսկ այն բանից հետո, երբ 2014 թ-ի նոյեմբերի 26-ին Փարիզում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստում որոշում ընդունվեց լավաշը մտցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ.«Լավաշը` ավանդական ձևով պատրաստվող հացի տեսակ է, որի նշանակությունը և մշակութային դրսևորումը Հայաստանում է»:



