Ադրբեջանը կմասնակցի Ռուսաստանում Բանակային խաղերին
МЕЖДУНАРОДНОЕ25 երկրներ հաստատել են 2016 թվականին Ռուսաստանում անցկացվելիք Բանակային միջազգային խաղերին իրենց մասնակցությունը:
Այս մասին հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները` հղում կատարելով ՌԴ զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ Իվան Բուվալցեւին:
«Ներկայում խաղերին իրենց մասնակցությունը հաստատել են 25 պետություններ, այդ թվում ԱՊՀ 7 երկրներ` Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Բելոռուսը, որոնք ծրագրում են տարբեր մրցումների 62 թիմեր ուղարկել», -լրագրողներին հայտարարել է Իվան Բուլացեւը:
Պատմության մեջ երկրորդ Բանակային խաղերը տեղի կունենան հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 13-ը երկու երկրների` Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքներում: Մրցումների շրջանակում ծրագրվում է անցկացնել 23 մրցույթ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



