Ինչպես ինքնուրույն հասկանալ ստամոքսի թթվայնության մակարդակը
ЛАЙФՍտամոքսի թե բարձր, թե ցածր թթվայնությունը տհաճ երեւույթներ են առաջացնում։ Ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրն իր նշաններն ունի։ Եւ որպեսզի համապատասխան բուժում ստանաք, նախ պետք է հասկանալ՝ ձեր ստամոքսի թթվայնությունը նորմայից բարձր է, թե ցածր։
Ահա թե որոնք են բարձր թթվայնության նշանները՝
Այրոց կոկորդում կամ կերակրափողում։ Հատկապես այրոցն ավելանում է լոլիկի հյութ, լիմոն, դեղձ, կիվի ու կանաչ խնձոր ուտելուց հետո։
Բերանում թթու համ։
Զկրտոց, հատկապես՝ յուղոտ սնունդից հետո։
Ստամոքսում տհաճ ցավ, որն ուժեղանում է սովի զգացողության հետ։
Ուտելուց հետո փքվածության ու ծանրության զգացողություն։
Փորկապություններ եւ փորլուծություններ։
Գլխացավեր, սրտխառնոց։
Ցածր թթվայնության նշանները՝
Թթու ուտելու ցանկություն։
Զկրտոց, բերանից տհաճ հոտ։
Փորի փքվածություն։
Պորտի հատվածում բութ ցավ։
Աղիների աշխատանքի խախտվում։
Պատրաստեց Past.am-ը:



