Դիմակ, որն ուղղակի «կջնջի» կնճիռներն ու տարիների թողած հետքը ձեր դեմքից
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ոչ մեկ չի ցանկանում ունենալ կնճռոտ և թուլացած մաշկ։ Կանայք երիտասարդ տեսքը պահպանելու համար դիմում են տարբեր միջոցների, որոնցից ամենաարդյունավետը կարող են լինել բնական բաղադրիչները։
Այս դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ և 3 րոպե ժամանակ՝ կնճիռներից ազատվելու, գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 4 ճաշի գդալ կաթի փոշի
• 2 ճաշի գդալ մեղր
• 2 ճաշի գդալ տաք ջուր
• Փոքր սրբիչ։
Պատրաստման եղանակը
Փոքր տարայի մեջ լցնել կաթի փոշին, մեղրն ու տաք ջուրը և լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ խառնուրդ։ Պատրաստի դիմակը քսել մաշկին՝ խուսափելով աչքերի և բերանի հատվածներից։ Այնուհետ սրբիչը թրջել տաք ջրի մեջ, լավ քամել և ծածկել դեմքը՝ թողնելով մոտ 10 րոպե։ Դիմակը դեմքից հեռացնել սրբիչով, ապա լվացվել տաք ջրով։ Մաշկի փոփոխությունները կզգաք առաջին իսկ կիրառումից հետո։
Այս դիմակը շաբաթը 1 անգամ կրկնելու դեպքում մաշկը կդառնա փափուկ, հարթ և կնճիռները կսկսեն անհետանալ։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



