Այս աղջիկը բժիշներին անելանելի դրության մեջ է դրել. տեսեք, թե ինչ է տեղի ունենում նրա հետ ուտելուց հետո (լուսանկարներ)
ФОТОBlognews.am-ը գրում է.
19-ամյա աղջիկը բժիշներին անելանելի դրության մեջ է դրել: Ամեն անգամ ուտելուց հետո նրա փորը հասնում է աննկարագրելի չափերի: Այդ ժամանակ նա նմանվում է 9 ամսական հղի կնոջ:

Բազմաթիվ հետազոտություններից հետո, բժիշկները վերջապես ախտորոշեցին որովայնային կպումներ:

Աղջիկը վիրահատվել է, որից հետո իրեն ավելի լավ է զգացել: Դեռ չի հասցրել մոռանալ տանջալից օրերը, երբ կրկին նույն խնդիրը գլուխ է բարձրացրել:

«Մասնագետները կարծում են, որ նորից են կպումներ առաջացել, որոնք էլ վնասել են իմ ստամոքսը, լեղապարկն ու սեռական օրգանները:

Այժմ չեմ կարողանում նորմալ սնվել, տեղաշարժվում եմ հաշմանդամի սայլակով»,- ասել է աղջիկը:

Վերջերս աղջիկը հայտնել է մասնավոր մասնագետի մոտ բուժվելու մտադրության մասին:

19-ամյա աղջկա ընտանիքն ու մեծահոգի ընկերները 2 օրում 2000 ֆունտ ստերլինգ են հավաքել նրա բուժման համար:



