ԱՄՆ-ը Սիրիայում Ռուսաստանի գործողությունների մեջ իր համար վտանգ չի տեսնում. Քերի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ը Սիրիայում ՌԴ գործողությունների մեջ իր համար վտանգ չի տեսնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ գրում է ria.ru-ն:
«Վտանգ չեմ տեսնում այն բանում, որ Ռուսաստանը Սիրիայում լրացուցիչ հիմքեր է ստեղծում այնտեղ, ուր մենք ռազմաբազաներ չունենք և մտադիր չենք մնալ այնտեղ հեռանկարում»,- ասել է Քերին:
Նա նշել է, որ «եթե Ռուսաստանը կարող է օգնել իրավիճակը կայունացնելուն, դա կօգնի պատերազմը դադարեցնելուն, որ ազդում է Եվրոպայի, Հորդանանի, Լիբանանի վրա և սպառնալիքի աղբյուր է ստեղծում Իսրայելի համար»:
Քերին անհեթեթություն է անվանել քննադատությունը այն առիթով, որ ԱՄՆ քաղաքականության պատճառով Ռուսաստանը հաղթում է Սիրիայում և հիմնակետ է ստեղծում Մերձավոր Արևելքում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



