Քիշնեւում Մոլդովայի անկախությունը սատարող ցույց է անցկացվել
МЕЖДУНАРОДНОЕՔիշնեւում Մոլդովայի անկախությունը սատարող ցույց է անցկացվել: Այս մասին գրում է մոլդովական Noi կայքը: Երկրի տարբեր շրջաններից ժամանած շուրջ 1.000 ցուցարարներ հավաքվել են Քիշնեւի կենտրոնում գտնվող Շտեֆան Մեծի հուշարձանի մոտ՝ դեմ արտահայտվելով Ռումինիայի հետ Մոլդովայի միավորմանը:
«Կարծում ենք, որ Մոլդովայի հանրապետությունը պետք է անկախ պետություն մնա: Մենք դատապարտում ենք Մոլդովայի վերացման կոչեր անողների գործողությունները»,- հայտարարել է «Վոյեւոդ» շարժման առաջնորդ Նիկոլայ Պասկարուն:
Այսօր ռումինամետ մի շարք կազմակերպություններ Sfatul Tarii-2 համագումար են անցկացնելու, ինչպես նաեւ ցույց՝ նվիրված Ռումինիայի հետ Բեսարաբիայի միավորման տարեդարձին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



