Ինչպես անցկացնել վիրահատության հետեւանքով առաջացած սպիերն ու հետքերը
ЛАЙФՎիրահատությունների տհաճ հետեւանքներից մեկն էլ սպիերն ու հետքերն են, որոնք մնում են մեր մարմնին ու տգեղացնում այն։ Հատկապես կանայք բոլոր հնարավոր միջոցներով փորձում են թաքցնել դրանք, սակայն միայն միտքը, որ մեր մարմնին սպի կա, ստիպում է վատ զգալ։ Իհարկե, ժամանակակից էսթետիկ բժշկությունը կարող է շատ արագ լուծել այդ խնդիրը, սակայն դա բավականին թանկարժեք երեւույթ է։ Փոխարենը կարող եք տնական մեթոդների դիմել, ու արդյունքը պակաս արդյունավետ չի լինի։
1, Լիմոն
Եթե հետքերը մուգ գույնի են կամ օրինակ, մանուշակագույն՝ հատկապես կանանց մոտ հղիությունից հետո, լիմոնը կօգնի։ Օրական 3 անգամ 10 րոպեով սպիերի վրա դրեք թարմ քամած լիմոնի հյութի մեջ թրջած բամբակը։ Սակայն մաշկը պարտադիր պետք է մաքուր լինի։ 10 րոպեից մաքրեք երիցուկի լուծույթով եւ զեյթունի ձեթ քսեք։
2, Մեղր
Օրական երկու անգամ 10 րոպեով մի քիչ մեղրով մերսեք սպին։ Հետո այդպես թողեք մեկ ժամով, ինչից հետո մաքրեք գոլ ջրով։
3, Սոդա
Հավասար քանակով սոդան ու ջուրը խառնեք, խյուսը քսեք սպիին՝ թեթեւ մերսելով։ Մեկ րոպեից լվացեք։ Կրկնեք օրը մեջ՝ մեկ անգամ։
Պատրաստեց Past.am-ը



