Չինաստանում ընտանիքներին կարող են թույլատրել երկրորդ երեխան ունենալ
ОБЩЕСТВОՉինաստանի իշխանությունները կարող են ընտանիքներին թույլատրել երկրորդ երեխան ունենալ: Ըստ The Guardian-ի, կառավարական աղբյուրները նշում են, որ նոր կարգը հնարավոր է ներդրվի 2015 թվականի վերջին, «եթե ամեն ինչ լավ ընթանա»:
Gazeta-ի փոխանցմամբ, 1980 թվականին, այսպես կոչված, մեկ երեխայի քաղաքականությունը որդեգրած Պեկինն արագորեն հերքել է նոր կարգի ներդրման ժամկետների մասին լուրը: Չինաստանի առողջապահության եւ ընտանիքի պլանավորման հարցերի ազգային հանձնաժողովում հայտարարել են, որ առայժմ որեւէ հստակ ժամկետ չի սահմանվել:
ՄԱԿ-ի գնահատականներով, 2050 թվականին Չինաստանը 60 տարեկանն անց գրեթե 440 մլն քաղաքացի կունենա: Ընդ որում, 2014 թվականին աշխատունակ բնակչության թիվը կրճատվել է՝ հասնելով 3.71 միլիոնի, եւ սպասվում է, որ այս միտումը կշարունակվի: Արդյունքում վերջին տարիներին մեկ երեխայի քաղաքականությունը թուլանում է:



