Ֆոլիաթթու կամ վիտամին В9․ հասարակ գաղտնիքներ
ЛАЙФՎիտամիններից ամենաշատ իմունիտետն ամրապնդում եւ սրտի ու անոթային համակարգի աշխատանքն ամրապնդում է ֆոլիաթթուն։ Այն բարելավում է բոլոր օրգանների աշխատանքը։
Ֆոլիաթթուն В6 եւ В12 վիտամինների հետ միասին նվազեցնում է աչքերի հիվանդության խնդիրների ռիսկը 30%-ով։ Այս վիտամինը հատկապես օգտակար է հղիության ժամանակ։ Գիտնականներն ապացուցել են, որ ֆոլիաթթուն թե կանանց համար է անչափ օգտակար, թե պտղի։ Այն կանանց գլխավոր վիտամինն է համարվում։
Այն նաեւ անչափ անհրաժեշտ է տղամարդկանց համար։ Ֆոլիաթթու ստանալու համար կարող եք դեղատնից գնել հաբերն ու խմել դրանք։ Կարող եք նաեւ սնունդից ստանալ այն։
Ֆոլիաթթու պարունակում են հետեւյալ մթերքները՝ լոբազգիները, սպանախը, կաղամբը, կանաչ սոխը, բազուկը, գազարը, վարսակը, հնդկաձավարը, կաթնաշոռը, պանիրը, ձվի դեղնուցը։
Պատրաստեց Past.am-ը:



