Արևելյան բժշկության հնարք, որով հնարավոր է ակտիվացնել ամբողջ մարմինը
ЛАЙФԱրևելյան բժշկության մեջ կան բազմաթիվ հնարքներ, որոնց օգնությամբ կարելի է բարելավել ինքնազգացողությունը: Դրանց թվում է ինքնամերսումը: Շատ բժիշկներ հավատացած են, որ մեր ձեռքի մատները կապված են ներքին օրգանների հետ, և նրանց ճիշտ ստիմուլացնելով հնարավոր կլինի կարգավորել նաև ներքին օրգանների և հատկապես ուղեղի աշխատանքը:
Նախապատրաստում
Սկզբում մերսիր ձեռքերը` սկսած ճկույթից մինչև բութ: Հաջորդ շրջանին հակառակը կատարիր:
Այնուհետ ծալիր երկու ձեռքի բոլոր մատները բացի բութից:
Ապա փակում ենք մատները հետևյալ հերթականութմաբ` 2, 4, 1,5, 3
Կատարում
Հարմար դիրք ընդունիր, ձեռքերը դիր ծնկների վրա, աչքերը թեթևակի փակիր: Մի քիչ բարձրացրու ձեռքերը ծնկների նկատմամբ:Այնուհետև երկու ձեռքերի ցուցամատերը փակիր և ձեռքերը ներքև իջեցրու և մեկ րոպե այդպես պահիր: Այնուհետև ձեռքերը դանդաղ վեր բարձրացրու:
Արևելքում հավատում են, որ վերջույթների միջոցով է անցնում տասներկու էներգետիկ ալիքները: Այդ էներգիաները կենտրոնանում են մատների ծայրերի վրա: Այդ պատճառով էլ հարկավոր է դրանք ակտիվացնել:



