Կինը փորել-հանել է ամուսնու դին ու նրան տուն տարել (տեսանյութ)
ВИДЕОԻրկուստսկի շրջանում տներից մեկում հայտնաբերել են 60-ամյա տղամարդու դի, ով մահացել էր մեկուկես տարի առաջ։ Ինչպես պարզվել է, տղամարդու դին կինն է փորել-հանել գերեզմանից ու բերել տուն, քանի որ չէր կարողանում հաշտվել սիրելի ամուսնու մահվան հետ։
Կինն ամուսնու մահվանից հետո մեկ տարի անցկացրել է վերականգնողական կենտրոնում, սակայն տուն վերադառնալուն պես գնչուներ է վարձել, ովքեր հանել են նրա ամուսնու դին ու օգնել տանել տուն։ Կինն ամուսնու դին խնամել է այնպես, կարծես նա ողջ է։
Տղամարդու դին կնոջ տանը մնացել է 3 օր, մինչեւ որ ոստիկանները հայտնաբերել են ավիրված գերեզմանատունն ու հետքերով եկել, գտել այն։ Միջադեպից հետո կինը տեղափոխվել է հոգեբուժարան։
Պատրաստեց Past.am-ը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



