Նիգերիայի բանակը ազատել է «Բոկո հարամ» խմբավորման ավելի քան 800 պատանդների
МЕЖДУНАРОДНОЕՆիգերիայի կառավարական զորքերն ազատել են ավելի քան 800 մարդու, որոնք պատանդ Էին պահվում «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից: Այդ մասին մարտի 25-ին հայտնել են արեւմտյան լրատամիջոցները:
Պատանդներն ազատվել են երկրի հյուսիս-արեւելքի Բոռնո նահանգում: Գործողություն ընթացքում, որն սկսվել Է մարտի 22-ին, բանակին հաջողվել Է «Բոկո հարամի» զինյալներից ազատագրել մեկ տասնյակից ավելի բնակավայրեր, սպանվել են 25 ահաբեկիչներ:
Մինչդեռ, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, այն պահին, երբ անցկացվում Էր գործողությունը, զինյալները 16 կանանց են պատանդ տարել հարեւան Ադամավա նահանգում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



