Քաղավիացիայի գլխավոր վարչությունում քննարկվել է ավիատոմսերի սակագների նվազեցման հարցը
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հուլիսի 22-ին մի շարք պետական մարմինների և Հայաստանում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացրին ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ավիատոմսերի սակագների նվազեցման, չվեր թները գիշերային ժամերից ցերեկվա ժամերին տեղափոխելու վերաբերյալ հնարավորությունները:
Առաջին հարցի վերաբերյալ ավիաընկերությունների հայաստանյան ներակայացուցիչները նշել են, որ դրա իրագործումը խնդրահարույց է, սակայն կներկայացնեն իրենց գլխամասային գրասենյակներ առաջարկություն՝ ուսումնասիրել գիշերային ժամերի չվերթները ցերեկային ժամերի տեղափոխելու հնարավորությունները: Բացի այդ, ավիաընկերությունների ներակայացուցիչներին առաջարկվել է ներկայացնել իրենց կողմից սահմանված տոմսերի գները մինջև օգոստոսի վերջ:



