Ереван, 26.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Երևանում եղբայրը քրոջը այնպես է ծեծել, որ նա վախից իրեն դուրս է նետել պատուհանից

ОБЩЕСТВО

Blognews.am-ը գրում է.

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվեց Արամայիս Օհանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 7-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Արամայիս Օհանյանը տուն է գնացել ալկոհոլ օգտագործած վիճակում և, իր հետ նույն հարկի ներքո ապրող քրոջը՝ Արևիկին, մեղադրելով իր ամուսնալուծության համար, ծեծի է ենթարկել նրան, սպառնացել է սպանել, ի վերջո՝ քրոջ առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Մինչև առավոտ նա թույլ չի տվել, որ ցավերից տառապող քույրը շտապօգնություն կանչի: Իսկ առավոտյան, տեսնելով, որ շտապօգնություն կանչելը անխուսափելի է, քրոջից պահանջել է բժիշկներին ասել, թե վնասվածքները ստացել է նկուղում ընկնելու հետևանքով:

Տուժող Արևիկին շտապօգնությունը տեղափոխել է Էրեբունու հիվանդանոց: Օգոստոսի 7-ից մինչև 26-ը Արամայիսը այցելել է հիվանդանոցում գտնվող քրոջը ու բազմիցս սպառնացել է, թե դեպքի հանգամանքները ոստիկաններին հայտնելու դեպքում կսպանի նրան:

Արամայիս Օհանյանին մեղադրանք էր առաջադրված տուժողի՝ իր հարազատ քրոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և նույն տուժողին սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանն ավարտելով դատաքննությունը՝ անցավ կողմերի ճառերի ունկնդրմանը:

Նիստի սկզբում ամբաստանյալ Արամայիս Օհանյանը հայտարարեց, թե հրաժարվում է իր պաշտպանի՝ հանրային պաշտպանի գրասենյակից նրա շահերը պաշտպանելու համար տրամադրված փաստաբանի ծառայություններից: Պետք է ասել, որ փաստաբանը դատարան էր ներկայացել պաշտպանական ճառով, սակայն ամբաստանյալի հրաժարումից ու դատարանի կողմից այդ հրաժարումն ընդունելուց հետո փաստաբան Մնացականյանը հրաժեշտ տվեց ու հեռացավ:

Մեղադրող դատախազն իր ճառում ասաց, որ գործի նախաքննությամբ ու դատաքննությամբ հաստատվել են ամբաստանյալ Արամայիս Օհանյանին մեղսագրված երկու հանցավոր արարքները:

Ինքը՝ ամբաստանյալ Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում: Նա ասել է, թե քրոջը երկու «չափալախ» է խփել միայն: Քրոջ առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորություն չի ունեցել, նրան սպանելու սպառնալիքներ չի տվել: Իր հարաբերությունները արդեն վեց տարի լարված են իր հարազատ եղբոր հետ, եղբայրն էլ, ըստ ամբաստանյալի, քրոջը տրամադրել է իր դեմ, սովորեցրել է, որ նա ասի, թե ստացած վնասվածքները, իբր, պատճառել է  ինքը:

Նախաքննության ժամանակ Արամայիս Օհանյանն ասել է, թե իր հետ նույն հարկի տակ ապրող քույրը՝ Արևիկը, 6 տարի առաջ «ներխուժել է իր ընտանիքի մեջ, կործանել է իր ընտանիքը»: Կինը վերցրել է երեխաներին ու հեռացել է իրենից: Ինքն էլ իր ծանր վիշտը թեթևացնելու համար սկսել է ալկոհոլ օգտագործել:

Դեպքի օրը օղի է խմել, ուշ գիշերով զայրացած է եղել, քրոջը մեղադրել է իր ամուսնալուծության համար, ծեծի է ենթարկել նրան:

Քույրը վախեցել է, ու երբ Արամայիսը գնացել է դեպի խոհանոց, միջին տարիքի կինը դուրս է ցատկել իրենց տան նախասրահի պատուհանից: Նա ընկել ու ջարդել է ոտքը:

Տուժող Արևիկը վնասվածքներ ստանալուց հետո կարողանում է տեղաշարժվել միայն… հաշմանդամի սայլակով:

Տուժողը հայտնել է, թե մոտ հինգ տարի է՝ իր ու նույն հարկի տակ ապրող Արամայիսի հարաբերությունները խիստ լարված են: Եղբայրն իրեն է մեղադրել ամուսնալուծության, կնոջ հեռանալու համար, սակայն ինքը այդ հարցում ոչ մի մեղք չունի: Եղբոր ընտանիքը նրա խմելու պատճառով է քայքայվել:

Դեպքի օրը Արամայիսը տուն է եկել հարբած, կանչել է իրեն ու դարձյալ մեղադրել է կնոջ հեռանալու համար: Նա ծեծել է իրեն՝ բռունցքով հարվածելով իր գլխին ու մարմնի այլ մասերին: Այդ ընթացքում, ըստ տուժողի, Արամայիսը ներսից փակել է տան դուռը, բանալին պահել է:

Չդիմանալով ծեծին՝ ինքը կծել է եղբոր մատը: Եղբայրը սպառնացել է, թե գնում է խոհանոց՝ դանակը բերի ու իր կոկորդը կտրի:

Այս ասելով՝ Արամայիսը գնացել է դեպի խոհանոց: Ինքը իրական վտանգ է զգացել՝ իր կյանքին սպառնացող, վախից դուրս է ցատկել իրենց տան նախասրահի պատուհանից:

Ընկնելուց ոտքը կոտրել է, բայց սաստիկ ցավը հաղթահարելով՝ փորձել է փախչել: Արամայիսն էլ է դուրս ցատկել նույն պատուհանից, բռնել է իրեն, քարշ տալով նորից տուն է տարել, շարունակել է ծեծել՝ անտեսելով, որ կոտրված ոտքը սարսափելի ցավում էր, վերքից արյուն էր հոսում ու չէր կտրվում:

Ինքը նրան խնդրել է, որ շոր բերի, գոնե արյունահոսող վերքի վրա դնի: Բայց սկզբում Արամայիսը շոր էլ չի բերել, օգնություն ցույց չի տվել: Հետո տեսնելով, որ արյունը չի կտրվում, շոր է բերել, կապել է վերքը, սակայն սպառնացել է, թե դանակն իր փորը կմտցնի, եթե ինքը կատարվածի մասին որևէ մեկին հայտնի:

Տուժողն ասել է, թե ինքն այնքան է վախեցել եղբորից, որ ամբողջ գիշեր տանջվել է ցավից, բայց նրա պահանջով շտապօգնություն չի զանգել: Առավոտյան, այլևս չդիմանալով ցավին, զանգել է իր մյուս եղբորը, ասել է, որ ընկել ու ոտքը վնասել է:

Կարապետն ասել է, թե Սևանում է, նա պահանջել է, որ ինքն անմիջապես շտապօգնություն կանչի ու ասել է, թե վերադառնում է Երևան: Ինքը Կարապետի ասելուց հետո զանգել է շտապօգնություն:

Լսելով, որ շտապօգնություն է զանգել՝ Արամայիսն իրեն սովորեցրել է, որ բժիշկներին ասի, թե իրենց նկուղում է վայր ընկել ու վնասվածքներ ստացել: Նա նորից կրկնել է իր սպառնալիքը, թե դանակը իր փորը կմտցնի, եթե ինքը կատարվածի մասին որևէ մեկին հայտնի:

Ինքը, սակայն, հիվանդանոցում գտնվելու ժամանակ վախվխելով՝ կատարվածի մասին պատմել է քրոջն ու Կարապետ եղբորը: Այդ ընթացքում Արամայիսն այցելում էր իրեն հիվանդանոցում, անընդհատ սպառնում էր, թե կսպանի:

Կարապետը, իմանալով, թե իրականում ինչ է կատարվել, գնացել է ոստիկանություն ու հաղորդում է տվել:

Ըստ տուժողի՝ ինքն այնքան վախեցած է եղել Արամայիսից, որ երբ քննիչ է եկել հիվանդանոց, ինքը խաբել է, թե վատ է զգում ու քննիչի հետ չի խոսել:

Միայն օրեր անց, երբ քույրն ու մյուս եղբայրը քաջալերել են իրեն, ինքը համարձակվել ու քննիչին պատմել է իրականությունը:

Ամբաստանյալի ու տուժողի եղբայր Կարապետը հայտնել է, թե կենցաղային տարաձայնությունների պատճառով ինքը մոտ վեց տարի չի շփվել Արամայիսի ու Արևիկի հետ:

Մի օր էլ առավոտյան Արևիկը զանգել է իրեն, ասել է, թե ընկել ու ջարդել է ոտքը: Ինքը Սևանում էր, խորհուրդ է տվել, որ նա անմիջապես շտապօգնություն կանչի: Ինքը վերադարձել է Երևան, գնացել է հիվանդանոց: Միայն օրեր անց է Արևիկից իմացել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Հարցրել է Արամայիսին, նա ամեն բան ժխտել է, միաժամանակ փորձել է պարզել, թե ինքը ումից է իմացել… Ինքը զայրացել է նրա վրա ու, վստահ լինելով, որ Արևիկը ճիշտ է ասել, հաղորդում է տվել ոստիկանությունում:  Ընկնելուց քույրն այդքան վնասվածքներ չէր ստանա, ինչքան իրականում նա ստացել է:

Տուժող Արևիկի հետ առերես հարցաքննության ժամանակ Արամայիս Օհանյանը հանկարծ ընդունել է իր մեղքը, ասել է, որ Արևիկը ճիշտ է ասում, զղջացել է կատարածի համար:

Տուժող Արևիկը եղբոր ծեծի, ինչպես նաև վախից պատուհանից դուրս ցատկելու հետևանքով ստացել է և՛ գլխուղեղային ծանր վնասվածք, և՛ ձախ սրունքի ծանր կոտրվածք, և ողնաշարի ողի կոտրվածք: Նա գամվել է հաշմանդամի սայլակին…

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ բացառվում է, որ տուժողի վնասվածքներն առաջանային իր հասակի բարձրությունից ընկնելու հետևանքով…

Մեղադրող դատախազը հաստատված գնահատեց Արամայիս Օհանյանին առաջադրված մեղադրանքները և միջնորդեց վերջին հաշվով նրան դատապարտել 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Սայլակին նստած տուժողն ասաց, թե չի հրաժարվում իր բողոքից. «Թող պատըժվի»,- ասաց նա:

Սկսեց խոսել ամբաստանյալ Արամայիս Օհանյանը: Նա փոքր-մոքր տղամարդ է՝ կապտագույն աչքերով ու դեմքի լարված, կասկածամիտ արտահայտությամբ:

Ասաց, թե քույրը վախենում է քննիչից, վախենում է, որ եթե փոխի տված ցուցմունքը՝ «քննիչը կընկնի հետևից»:

Հետո ամբաստանյալը շրջվեց դեպի դատախազն ու պատվիրեց. «Ձեր դատախազին՝ Շենգավիթի դատախազին կասեք, որ ավարիայի գործով թող երկրորդ մարդուն գտնի»:

Բանն այն է, որ Արամայիս Օհանյանը մեկ այլ քրեական գործով, այլ վարչական տարածքում մեղադրվում է նաև վրաերթի համար…

Վերադառնալով ներկա գործին՝ Արամայիս Օհանյանը շարունակեց. «Ես քրոջս ու ախպորս հանդեպ թշնամություն չունեմ… Տասը տարի էլ նստեմ-դուրս գամ՝ էլի թշնամություն չեմ ունենալու… Էս ինչ կա՝ սարքվել ա, դասավորած գործ ա, ես մինչև պրեզիդենտ պիտի դիմեմ ավարիայի գործով…

Էս գործով նորից եմ ասում՝ քրոջս էրկու հատ չափալախ եմ տվել, ինքը մատս կծել ա ու լուսամուտից դուրս ա թռել… Գնացել, բերել, կապել եմ ու ասել եմ՝ մեկս էրկուս սարքիր… Ասել եմ՝ բժիշկ չկանչես մինչև առավոտ, հետո կասես, որ քո գործի գնալու ժամանակ ընկել ես մեր տան պադվալը… Հա գնացել-հա էկել եմ հիվանդանոց, սպառնալիք չեմ տվել… Ախպերս գնացել-բողոքել ա, ես հասկանում եմ՝ ախպորս վրա ճնշում են գործադրել՝ բողոքել ա… Ես ասում եմ՝ ես ինձ մի վնաս տալու եմ, ես մինչև վերջ գնալու եմ ավարիայի գործով…»:

Տուժողն ասաց, թե Արամայիսի ասածները իրականությանը չեն համապատասխանում…

Իսկ Արամայիսը նորից կրկնեց. «Էրկու հատ չափալախ եմ տվել, ինքը ընկել ա պատուհանից…»:

Ընդհանուր իրավասության դատարանը Արամայիս Օհանյանին մեղավոր ճանաչեց տուժած քրոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և նույն տուժողին սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասերով:

Արամայիս Օհանյանը դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Քրեական գործի նկարագրական մասը ասես սարսափ ֆիլմի դրվագ լինի՝ հարբած եղբայրը բռունցքներով հարվածում է քրոջ գլխին, սպառնում է դանակը բերել ու կոկորդը կտրել, գնում է դեպի խոհանոց: Հուսահատված և սարսափահար ոչ երիտասարդ կինը պատուհանից դուրս է ցատկում, որ փրկվի: Նա ընկնում, կոտրում է ոտքը, դեռ փորձում է կոտրված ոտքով փախչել, բայց փոքրամարմին ճարպիկ ամբաստանյալը նույն պատուհանից թեթև ցատկում է ցած, հասնում է վնասվածքներ ստացած կնոջը, քարշ տալով նորից տուն է տանում, նորից ծեծում է՝ անտեսելով նրա ուժեղ ցավերը ու թույլ չի տալիս, որ ողջ գիշեր ցավերից գալարվող կինը զանգի շտապօգնություն…

Իսկական սարսափ ֆիլմի դրվագ, որ, սակայն, իրականում  կատարվել է մեր կողքին՝ Երևան քաղաքի Ներքին Չարբախ կոչվող թաղամասում…

На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным