«Հրապարակ». Մեդվեդեւը Երեւանում հայտարարելու է գազի գնի իջեցման մասին. ի՞նչ է որոշել «օբշակը»
ПОЛИТИКА«Կառավարությունում խառն են մի ուրիշ ձև. պատրաստվում են Դմիտրի Մեդվեդևին դիմավորելուն, որը Հայաստան կժամանի ապրիլի 7-ին՝ Կանանց և մայրության տոնի օրը, կրկնակի տոն պատճառելով աչքը ջուր կտրած կառավարությանը, որը դեռ դեկտեմբերից նրան է սպասում։
Մեդվեդևը Հայաստան է ժամանում ոչ միայն մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների համաժողովին, այլև աշխատանքային այցով, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ է գալիս։
Այցն առանցքային է այն առումով, որ վերջինս այստեղ հայտարարելու է գազի գնի իջեցման մասին, սակայն ոչ թե Հովիկ Աբրահամյանի «կենդանի ներկայությամբ», այլ՝ Սերժ Սարգսյանի։ «Օբշակը» որոշել է, որ այդ քայլի փիար դափնին բացառապես պետք է պատկանի երկրի նախագահին։ Ուրիշ ոչ մեկին։
ԵԱՏՄ երկրների մնացյալ վարչապետները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստան կժամանեն հաջորդ օրը։ Հայաստանից ԱՄՆ գրեթե վռնդված, ապա Ռուսաստան տեղափոխված ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգպանը Հայաստան է վերադառնում որպես ԵԱՏՄ «վարչապետ», որն էլ կվարի նիստը՝ ԵԱՏՄ մնացյալ երկրների վարչապետների մասնակցությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



